Որոշ առումով ոչինչ չգիտենք

By in samhar on June 4, 2014

Բայց որ մի քիչ խորանում էս, տխուր անցյալ ա եղել որոշ առումով, ոչինչ չգիտենք թե ուր են աքսորվել Մինասն ու Փեփրոնեն աքսորից հետո ինչ ա պատահել նրանց հետ, կարողա շարունակել են ապրել ու ժառանգ ունենալ, կամ, ինչ ա եղել այդ կորած երեխայի հետ, ասենք էտ մանկահասակ երեխան կարող ա կենդանի ա մնացել ու ժառանգներ տվել, կամ մահացել ոչինչ չգիտենք, մարդն էլ կարող ա կորել, նրա պատմությունը կորել: Դա էլ կա, Մինասն ու Փեփրոնեն անգամ իրանց աքսորից հետո շարունակել են իրանց գոյությունը իրանց աղջկա մեջ, նրա հիշողության մեջ, հետո փոխանցվել նրա 3 աղջիկներին ու պապիկիս, իսկ նրանց միջոցով էլ մեր սերունդին: