Որոշ մարդիկ, դէ մարդ են ի վերջոյ

Որոշ մարդիկ, դէ մարդ են ի վերջոյ, փորձում են մեղադրանք ներկայացնել առ այն, թէ ես Արեւմուտքի հետ եմ յոյսեր կապում։ Տեղեկացնեմ, որ ես դեռ հիսուն տարի առաջ (այսօր արդէն պատմութեան աղաբանոցում յայտնուած) կոմունիստական բռնապետութեան դէմ, գուցէ նաեւ այդ որոշների հայրերի ու պապիկների դէմ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ պայքարելիս, աշխատում էի ապաւինելով նոյն քաղաքակիրթ աշխարհին (եւ իհարկէ՝ ո՛չ Հայաստանը ստրկացրած ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներին)։ Կոմունիստների ու ռուսների մէջ էլ ազնիւ մարդիկ հանդիպում էին, բայց սովետական ստրուկներից նրանք տարբերւում էին միայն մէկ բանով՝ արեւմտեան մտածելակերպով։ Իմ այդ պայքարի եւ

համագործակցութեան արդիւնքում դուք Անկախ Հայաստան ունեք։ Հիմա միայն անգրագէտիկները կարող են ինձ յորդորել մոռանալ իմ անցած ճանապարհը, իմ կեսդարեայ դաշնակիցներին ու խաղեր տալ իրենց «պապոչկաներին» վախուորած հլու հպատակներ կամ «չեկիստ անասուններ» դարձրածների հետ։ Երկու ուղղութիւն կայ աշխարհում՝ կամ քաղաքակիրթ աշխարհի հետ ես կամ ոչ քաղաքակիրթ։ Երրորդը 0-ն է՝ ոչնչութիւնը։ Նրանք ովքեր դէմ են քաղաքակիրթ աշխարհի հետ լինելուն կամ ծպտեալ ծախուներից են կամ մեզ դէպի ոչնչութիւն տանելու կողմնակիցներ։