Որքա՞ն է հաւանական

Որքա՞ն է հաւանական, որ ես որ պատահական գրառումներ չեմ կարդում եւ օրէկան մի քանի հազար նիւթ եմ ստանում, կը նկատէի օրիորդի մի քանի տողը։ 1։100։ Նուազեցնենք՝ 1։10։ Արդիւնքում ես այսօր ականատեսը եղայ մի երեւոյթի (ինձ հետ նաեւ դուք, իմ դիմագրքային ընկերներ), որի հաւանականութիւնը 1։ 45 000 000-ի էր հաւասար։ Այսինքն, եղել է մի բան, որի չլինելու հաւանականութիւնը մի քանի միլիոն անգամ աւելի էր քան լինելունը եւ բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցաւ։
Հետեւութիւն․ երբեք որեւէ բան անհնարին մի համարեք։