Ուզում էի արձագանքել

Ուզում էի արձագանքել որոշ գրառումների ու գնահատականների եւ խնդրել չմոռանալ համբերելու օգտաշատ պատուիրանը։ Մասնաւոր նամակներ գրել չեմ կարողանում այս համակարգչով, չնայած շատ կուզէի անմիջական գրել բարեկամներիս։ Ինձ գրուած նամակներն էլ չեն բացւում։ Ուրեմն վաղը կարձագանքեմ։ Իմ այսօրուայ ելոյթի մասին. Այն նախատեսուած չէր, նոյնիսկ անակնկալ էր։ Անակնկալ, որովհետեւ բացակայողներից մէկի փոխարէն պէտք էր ասպարէզ գալ՝ մնալով <<նախնական

պայմանաւորուածութիւնների>> շրջանակներում։ Ինչեւէ, կարծում եմ, պէտք էր երեկ առաջացած նախաճգնաժամային իրավիճակը շրջանցել եւ ստացուեց, ինձ թւում է։ Միւս հարցերում դարձեալ համբերութիւնն է բանալին՝ հաւատարիմ մնալով ինքներս մեզ։