Ուկրաինայի պետական տօն

Այսօր մասնակցում էի Ուկրաինայի պետական տօնի եւ հայ-ուկրաինական դիւանագիտական հարաբերութիւնների 100-ամեակի առիթով Հայաստանում Ուկրաինայի դեսպանութեան Մարիոթում կազմակերպած ճոխ միջոցառմանը։ Չգիտեմ ինչու, շատ քիչ հայ քաղաքական գործիչներ էին հրաւիրուած…Աւելի շատ էին դիւանագէտները։ Նորանշանակ դեսպանը ելոյթ ունեցաւ իր մայրենի լեզուով՝ ուկրաիներէն։ Երանի այդ խօսքը հայերէն տարածուէր ու հայերն հասկանային թէ ինչ որակի փոփոխութիւններ են տեղի ունեցել այդ երկրում «ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ստորագրումից յետոյ․․․