Ուղղորդված շարժումներ չկան

100 astichan tesadasht

Հագելի Աննա, Ձեր գրառումն իհարկե ինձ չէ ուղղված, Գայանեի համար է, ուստի ներողություն եմ խնդրում միջամտելու համար: Չեմ կարող չմիջամտել, որովեհետև ինքս Դեմ եմ շարժումից եմ, ու, հարգելով Ձեր կարծիքը, Ձեր ընկալումը, այնուամենայնիվ խնդրում եմ չպիտակավորել դեմ եմ շարժումն ու նրա անդամներին..Գայանեն գոնե անձամբ ինձ ճանաչում է…սխալ կարծիք ունեք շարժման մասին…

Դավիթ, ես չեմ կասկածում, որ դուք անկեղծորեն հավատում եք ձեր ասածին, բայց դուք ինքներդ կարող եք տեղյակ չլինել ուղղորդողներից:

Աննա, չեմ շարունակի սա քննարկել…Ես ասում եմ այն, ինչին հավատում եմ, իսկ գիտակցությունս այդքան թույլ տալիս է հասկանալու ուղղորդվել-չուղղորդվելը: Շատ տխուր ա, որ հենց մի շարժում ա լինում, անպայման պիտի հայտնվեն մարդիկ այս կամ այն շարժումից, կամ ոչ որևէ շարժումից, ովքեր պիտի պիտակավորեն..այ սա է մեր ցավը…. Ինձ համար հստակ ուղղորդված են այն անձինք, ում խնդիր է պիտակավորել ցանկացած շարժում…բարին ընդ Ձեզ: