Չգիտեմ

Սա սիրածս աղջկան առաջին դատավարութեանս օրերին գրածս գաղտնի նամակն է։ Բնօրինակը առ այսօր պահպանուած է։ Թէ ինչպէս եմ կարողացել գրել ու խուզարկութիւնների միջով դատարան հասցնել ու իրեն փոխանցել, էական չէ։ Անունը (նաեւ սկզբնատառը) այստեղ փոխում եմ․․․ Չգիտեմ, երբեւէ տպագրե՞լ եմ, բայց նոյնիսկ եթէ տպագրել եմ ու չեմ յիշում, ուրեմն իմաստ ունի վերստին հրապարակել։ Այսօր գտայ անսպասելի մի տեղում, բայց կարող էի եւ չգտնել։ Տեսնում եմ, որ բանտային անորոշ ապագայի առջեւ կանգնած քսանամեայ երիտասարդի տուայտանքներով լի գրութիւն է։ Յուզական է, զգացմունքային, բայց խօսքս չեմ դրժել՝ հրաժարուել եմ իրենից նաեւ իր փոխարէն ամբարտաւորօրէն որոշում ընդունելու իրաւունք ինձ վերապահելով։ Ես ոչ թէ 6 կամ 7 տարուայ դատապարտուեցի, այլ ընդամենը 4, բայց նամակս հետ ստացայ 18 տարի անց։ Ահա այն․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․