Պարզւում է

By in Россия, Աշխատանք, Թանկացում on September 22, 2017

Պարզւում է անշնորհքութիւնը (գերմեղմ ասած) նոյնպէս կարող է ժառանգական լինել։ ԼՏՊ-ն «Հայաստանի ազգային հերոս» Ալեք Մանուկեանին՝ հարուստ լինելու համար, ՌՔ-ն՝ Դեմիրճեանին Գիւմրիի անորակ շենքերի համար, Քրքորեանին հարուստ լինելու եւ բարի գործեր անելու համար, ՍՍ-ն էլ հռչակեց Ռիժկովին՝ յաջող երկրաշարժի համար ու հիացած է Էռնեկեանի նիւթական ունեցուածքով ու մենք՝ Հայաստանի քաղաքացիներս նրանց ազգային

երազանքների կերպար պիտի համարենք… ի դէպ նաեւ պետական միջոցներից գումար հատկացնենք … Որքան սխալ է անհատի (նոյնիսկ նախագահի) նախասիրութիւններով ու պատկերացումներով այդպիսի բարձր կոյումներ շնորհելը։ 2013 թ. նախընտրական ծրագրահենքում նշել էի, որ հատուկ կարգ պէտք է սահմանուի եւ վերանայուի ողջ ցուցակը։