Պետական Անվտանգութեան կոմիտէ

Հայաստանում ցեղասպանութիւն է կատրւում եւ միայն Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնն է ի վիճակի կանխել այս յանցագործութեան հետագայ ծաւալումը։ Իւրաքանչիւր կիրթ եւ ազնիւ մարդու պարտականութիւնն է ցանկանալ իր հայրենիքի անկախութիւնն ու ազատութիւնը։ Սակայն, այլ կարծիքի են ՍՍՀՄ-ում։ Երեւանի «Պետական Անվտանգութեան կոմիտէ» կոչուած գաղտնի ոստիկանութիւնը արտակարգ գաղտնիութեան պայմաններում իրար հետեւից կալանաւորում եւ տաժանակրութեան ու աքսորի է դատապարտում հայ հայրենասէրներին։ Հարուածի հիմնական ծանրութիւնն ընկած է 1966 թուին ստեղծուած Ազգային Միացեալ Կուսակցութեան վրայ։ Ես այս կուսակցութեան անդամ 1967 թ.-ից եւ գիտեմ, որ այն երբեք թոյլ չի տուել նաեւ ՍՍՀՄ-ի կողմից ընդունուած «Մարդու իրաւունքների պաշտպանութեան դեկլարացիա»-յի խախտում (Նկատի եմ ունեցել «ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը», որն այն տարիներին ԽՍՀՄ-ում արգելուած փաստաթղթի կարգավիճակում էր։