Պետք է հասկանալ

Պետք է հասկանալ, որ անհնար է մի երկրում, որտեղ ամեն ինչ նեխել է, առանց գլոբալ համընդհանուր ռեֆորմների փորձել դզել այս կամ այն ոլորտը, ամեն ինչը պետք է փորձել շտկել զուգահեռ և որ հասարակությունը տեսնի, որ իրեն ոչ թե հերթական անգամ փորձում են խաբել ռազմա-հայրենասիրական շղարշի տակ, այլ իրական նպատակը ատկա խնդիրների լուծումն է: Եթե հասարակությունը տեսներ, թե ոնց են իրականում քրեաօլիգարխիայի ու

երիտհանրապետական թուլեքին ականջներից բռնած տանում բանակ, բոլորը կհասկանային որ իրոք կա ցանկություն փորձել երկրում ապահովել հավասարություն, եթե դա մենք չենք տեսնում, ուրեմն ակնհայտ է, որ գործ ունենք հասարակությայնը մոլորեցնելու հերթական փորձի հետ…