Պրահա

Երկու օր առաջ հանդիպեցի ամերիկացի ընկերոջս (աշխատել է Ռեյգանի աշխատակազմում), ում հետ 1990-ի սկզբին գնացել էինք Պրահա։ Հաւելը նոր էր նախագահ ընտրուել, բայց «կագէբէ» դեռ իրավիճակի տէրն էր երկրում։ Հաւելի հետ պիտի մի քանի կարեւոր հարցեր քննարկէինք՝ մասնաւորապէս յետագայում տեղի ունեցած մեծ խորհրդաժողովի հարցը (PEACEFUL ROAD TO DEMOCRACY)։ Ես չեմ յիշում, բայց ինձ շատ նման է ընկերոջս պատմածը։ Ասում է, «Հանդիպմանը նախորդող գիշեր Պրահայում զբոսնելիս դու ասացիր, «Մարտին, եթէ Հաւելն առաջարկի ամեն ինչ գաղտնի պահել, մենք ընդհատում ենք բոլոր խօսակցութիւնները եւ իր հետ ոչինչ չենք անում»»։ Պարզուեց, այդ օրը ինքն ու իր մտերիմները (մերոնքական ամերիկացիներից) որոշում են, որ ճիշտ մարդկանց հետ են աշխատում (աւելի խանդավառ բառեր էր օգտագործում․․․․)։