Ռուսամետները հիմա օրթնում

Ռուսամետները հիմա օրթնում են Պուտինի, ռուսատյացները հիմա ֆրանսիական ահաբեկչության հետևում փորձում են տեսնել Պուտինի ձեռքերը… Ոնց եմ ես այս երկու անմեղսունակների բանակներից հոգնել.. Աշխարհն ա էսքան փոքրացել? թե մարդիկ ամեն ինչ գիտեն…… գրողը տանի, շատ ժամանակ չգիտենք, թե տաս մետր շառավղով կողքներս ինչ ա կատարվում, իսկ հայերի մեծ մասը ալամ աշխարհից տեղյակ են:

Անկեղծ ասած ես ինձ ֆրանսիացի հիմա չեմ զգում, ոնց որ չեմ զգացել Շառլի Էբդո, չեմ զգացել սիրիացի, իրաքցի, ուկրաինացի, եգիպտացի, լիբիացի և այլն…: Իհարկե կարեկցանկը լավ բան է, բայց ընտրովի կամ այդ պահին մոդայի կողմից պարտադրված կարեկցանկն էլ իմ համար չէ, եթե կարեկցել, ապա անխտիր բոլորին: Իսկ այ բոլոր ազգերին կարեկցելու էլ ժամանակ չունեմ, եթե զբաղվեմ դրանով, օրեկան ինձ զգալու եմ առնվազն մի 20 ազգի ներկայացուցիչ, ինչի ոչ ժամանկը ունեմ, ոչ էլ ցանկությունը…