Սարսափելի է նման բոթի մասին տեղեկանալ համացանցով

By in Թանկացում, Հայաստան, Պայքար on November 23, 2017

Սարսափելի է նման բոթի մասին տեղեկանալ համացանցով: Բացատրեք ինձ եթե կարող եք ինչու՞մն է անհրաժեշտությունը ժամ առաջ հայտնել նման կիսատ-պռատ ինֆորմացիա հիմնված «հարևանին զանգել կանչել են»-ի վրա: Թքած, որ սա նաև առիթ է տալիս ադրբեջանցիներին գրելու որ ստում են հայերը «ահա տեսեք զոհերը ավելի շատ են քան հայտարարվում է» և այլն, նման դեպքերում իրոք թքած թե նրանք ինչ կասեն, բայց մարդկային առումով

կրկնում եմ, չի կարելի այդպես դաժան վարվել զինվորի հարազատների հանդեպ: Ես ցավոք բացի նման մարդկանց իմ ընկերների ցուցակից հեռացնելուց ոչինչ անել չեմ կարող, բայց կարծում եմ որ օրենքով պետք է կարգավորվի այս շատ ցավալի խնդիրը: