Սա արդեն բոլոր սպասումներս

Սա արդեն բոլոր սպասումներս գերազանցեց։ Մինչև հիմա գիտեինք, որ հայկական ԶԼՄ-ները ՀՀ իշխանությունների մեջ սառնորակ ու քչքչան աղբյուրներ ունեն։ Բայց որ դնում պատմում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստն ու Պուտինի սղագրված ելույթը, սա ֆանտաստիկա է… Բայց մի բան չի կարող աչքիցս վրիպել՝ փոձ կա ապրիլյան պատերազմում սրբագրել Ռուսաստանի մեղքը, թե հայկական կողմի անհաջողության ամբողջ մեղքը բանակի կոռուպցիան է։ Ռուս

բարեկամներ, մենք դա լավ գիտենք, բայց մի հատ ստիպված եք նորից բացատրել, թե ինչու էիք գիտակցված զենք վաճառում Ալիևին, ուշացնում Հայաստանի զենքը, պատերազմի առաջին օրերին կորում առհավետ, մեջ ընկնում երբ Ալիևին պետք էր թեկուզ մի քանի դիրք պահել, ու ընդհանրապես՝ ամբողջ շրջանում մոռացել, որ դուք ՀԱՊԿ անդամ ու դաշնակից պետք է լինեք, այլ ոչ թե միջնորդ… Այնպես որ կռուտիտները չեն ընդունվում… Հայ ժողովուրդն արդեն ողջ պատմությունը գիտի.