Սա կապ ունի Ղարբաղի խնդրի հետ

Սա կապ ունի Ղարբաղի խնդրի հետ, որովհետև եթե այս տարածքն ազատելու ժամանակ խմբի անդամները բոլորը զոհվեն կամ անգամ նրանց Եվրոպական դատարան ուղարկեն, չեզոքացվում է այն վերջին ուժը, որը կարող է խանգարել Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդ Լավրովի պլանի ի կատար ածումը: Հայաստանի իշխանությունները համաձայն են այդ պլանին, ընդդիմությունը դեմ չէ, հասարակության համար մեկ է Ղարաբաղի հարցը, Արևմուտքն ու Ռուսաստանն էլ շահագրգված են, որ այս հարցը հնավորինս շուտ լուծվի: Ռուսաստանը ցանկանում է այս հարցը լուծելով՝ խաղաղապահներ բերել Հարավային

Կովկաս՝ իր դիրքերը ամրապնդելու, Արևմուտքն էլ ցանկանում է իր դիրքերն ամրապնդել, որպեսզի Ղարաբաղյան հարցը լուծելուց հետո կարողանա ապագա խորհրդարանում իր համար ցանկալի համայնապատկեր դրսևորել: Բոլորին խանգարում է Ղարաբաղի հարցը, այս հարցի լուծման խոչընդոտը «Հիմնադիր խորհդարանն» էր, դրա համար էլ նրանց հարցը փորձ է արվում լուծել: