Սիրելիներս

By in Թանկացում, Հայաստան, Պայքար on September 30, 2017

Սիրելիներս, թողեք հանգիստ Ավիսին ու իր ժամանակաշրջանը ու զբաղվեք առօրյայով ու ապագա կերտելով՝ առավել ևս որ այդ արյուրալի ժամանակաշրջանը հայ ազգը բավականին վատ գիտի: Կարող ա խորանաք ու պարզեք, որ ձախ դաշնակների առաջնորդներից Հակոբ Նուրիջանյանը, նույն ինքը Ավիսը ավելի շատ թուրք ա կոտորել, քան իր կողմից հետո կացնահարված շատ ու շատ ուղափառ դաշնակցականներ: Կոպիտ ասած այդ թիմն էր, որ 1918-ին Բաքվի ամրոցում բնաջնջնջեցին

մուսավաթական խմբերին ու «Վայրի դիվիզիային», Բաքվի կողմից հասան ընդուպ մինչև Եվլախ, ու եթե չլինեյին իրենց մինչ այդ դաշնակից ուղափառ դաշնակների, Համազասպի, Սեպուհի ու մնացածի դավաճանությունը հավանաբար կկարողանաին գրավել Գյանջան ու վերջնական լուծել մուսավաթական Ադրբեջանի և էնվեր փաշայի եղբոր, Նուրի փաշայի ղեկավարությամբ գործող Կովկասյան իսլամական բանակի հարցերը: