«Սիւնիք աշխարհազոր»

Դեկտեմբերի 3-ը մեզ՝ ԱԻՄ-ականներիս համար շատ կարեւոր օր է։ 1961 թ. այդ օրն է ծնուել Մովսէս Գորգիսեանը։ Նա ԽՍՀՄ-ում առաջին այլընտրանքային քաղաքական կազմակերպութեան ԱԻՄ-ի 5 հիմնադիրներից մէկն է։ Զոհուել է 1990 թ.-ին․ յետմահու արժանացել է ազգային հերոսի կոչման։ Դեկտեմբերի 3-ին ԱԻՄ-ը նաեւ նշում է «Սիւնիք աշխարհազոր» ջոկատների համակարգի 4-րդ եւ 5-րդ ջոկատների 10 մարտիկների (նրանց հետ զոհուած 9 ոստիկանների) կորուստը պատմական Ծիծեռնավանքի մերձակայքում (Հոչազ լեռան հարաւային կողմում)։ ԱԻՄԱԿԱՆՆԵՐ, չանհանգստանաք, ԱԻՄ զրուցարանը ժամանակաւորապէս փակւում է։ Յետոյ կասեմ, թէ ինչն է խնդիրը։