Սկզբում հնչում է իմ երգը

Սկզբում հնչում է իմ երգը այն էլ իմ կատարմամբ, բայց որեւէ տեղ չի նշւում։ Գրել եմ քսանմէկ տարեկան հասակում Մորդովիայի 3-րդ քաղաքական ճամբարում։ Հեղինակային իրաւունքի խնդիր չեմ բարձրացնի, բայց մէկն ու մէկը թող յուշեն այս մարդկանց, որ օրէնքի պահանջն է ա) ստանալ հեղինակի թոյլտւութիւնը եւ բ) անպայման նշել, թէ ում երգերն են օգտագործուել։ Ի դէպ սա այն երգն է, որով ժամանակին սկսւում էր Զինուժ ծրագիրը մինչեւ որ Վազգէն Սարգսեանն իմացաւ ու կարգադրեց փոխել այն։