Սոչիում Իլխամ Ալիևը

Ոնց որ թե Սոչիում Իլխամ Ալիևը չկարողացավ լուծել այս պահին իր համար ներիշխանական դաշտում հերոսի դափնիներ ապահովող առանցքային հարցրերից մեկը՝ այն երկու դիվերսանտի հանձնումը Բաքվին: Բայց ցանկացած պարագայում ակնհայտ է, որ քանի այդ դիվերսանտները կենդանի գտնվում են մեր մոտ, ադրբեջանցիները չեն խնայի ոչ մի միջոց և մշտապես փորձելու են առևանգել որևէ զինվորի կամ շարքային քաղաքացու, որպեսզի ապահովեն այդ փոխանակությունը: Ի՞նչ արեց միջազգային հանրությունը, երբ Բաքվում փաստացի սպանվեց Չինարի գյուղի խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանը, նույն կերպ միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել Հայաստանի դեմ, եթե այդ դիվերսանտները ասենք փախուստ կատարելու ժամանակ պատահաբար զոհվեն: Առավել ևս քանի որ դիվերսանտները ձերբակալվել և պահվում են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում, ապա Հայաստանը ընդհանրապես այդ կապակցությմբ որևէ պաատսխանատվություն ունենալ չի կարող, իսկ չճանաչված Արցախին որ մեկը չի էլ անհագստացնի: Այնպես որ ինչքան շուտ այդ դիվերսանտները «խիստ պատահաբար» իրենց հոգիները ավետեն Աստծուն, այնքան ավելի հանգիստ կքնեն հայ զինվերները…