Վանոն երբեմն անկեղծ եղել է

By in samhar, Պայքար on September 23, 2016

Վանոն երբեմն անկեղծ եղել է. կարող եմ ասել՝ հաճախ, ու բաւական օգնել է հասկանալու տարբեր բաներ։ Մեր վերջին (բացառիկ, թերեւս միակ) մտերմիկ զրոյցի ժամանակ 1998 թ.-ին շատ ընկճուած էր Լեւոնի անակնկալ հրաժարականից… Եւ տրամաբանական է. եթէ պատրաստ էիր հրաժարականի, ինչու՞ էիր կեղծիքներով ընտրւում…Բայց կրկին իրենց վատութիւնն արեցին. իշխանութիւնը տուեցին իրենց մարդկանց, իրենց միջի վատերին…(չնայած այն բանին, որ ես անձամբ Լեւոնին Սերժի ներկայութեամբ յորդորում էի հրաժարական տալուց առաջ խորհրդարանական արդար ընտրութիւններ կազմակերպել)։ Չուզեց

այդ մարդը որեւէ լաւ բան արած գնալ։ Գուցէ ինքն էլ մեղաւոր չի. բոլշեւիկեան դաստիարակութիւնն ահաւոր բան է։ Սկսեց Ջեմա Մաժինեանի մահով ու ԳԽ նախագահի ստոր ընտրութիւններով 1990-ին, վերջացրեց մարտի 1-ով…2013-ին էլ վախեցաւ ասպարէզ գալ։ Էհ, գոնէ մինչեւ վերջ հաւատարիմ մնաց … ռսական տէրերին։