Վերջապես վաղը ամառ է

Վերջապես վաղը ամառ է,երեխաների պաշտպանության օրը։ Դուրս եմ գալու փողոց, մտնեմ մանուկների հեղեղի մեջ, ջերմանամ մանուկների ժպիտներով և անմեղությամբ, ուրախանամ երիտասարդ կանանց երջանկությամբ և մտքումս պատկերացնեմ իմ ապագա բալիկին, ով կարծես չի շտապում ժամանել <<Ապահով Հայաստան>>։ Շնորհավորում եմ բոլոր

բոլոր երեխաներին, նրանց մայրիկներին և հայրիկներին։ Պիտի անենք ամեն հնարավորը, որ մեր երեխաները ապրեն մի այնպիսի հայրենիքում, որտեղ մարդիկ երջանիկ են։ Երջանկություն բոլոր բալիկներին և նրանց ծնողներին․․․