Վերջը, խորքային պայքար չեմ տեսնում

Պատի վրայի քննարկումը հիմա չեմ կարող կարդալ, միայն քո գրածի հետ կապված կասեմ, որ ամենասկզբից կեսնաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարը ընկալել եմ որպես ոչ ինքնաբուխ, այլ հստակորեն ուղղորդվող (իշխանությունների կողմից) երևույթ, դրա ժամանակ չեմ տեսել խորքային խնդիրների վերհանում, այլ միայն գրպանային, այն է՝ ստամոքսային մտահոգությունների բարձրաձայնում: Եթե հիշում ես տրանսպորտի գնի հետ կապված, շատ քչերս էինք խոսում տրանսպորտի ընդհանուր համակարգի ու կառավարման պրոբլեմների ու դրանց լուծմանը հետամուտ լինելու մասին, այդ ժամանակ շատ հախուռն զանգված առաջացավ, որը չէր ուզում կամ պատրաստ չէր 50 դրամից այն կողմ մտածել ու պայքարել, նույնը կենսաթոշակայինի պարագայում ա, ու ես ընդամենը սա ընկալում եմ, որպես կոնկրետ այդ բաղադրիչի տապալման փորձ, որի շնորհիվ իշխանությունները իրար մեջ ռակիրովկաներ կանեն, կամ պարզապես թույլ կտան, որ նոր ուժեր գան իրենց փոխարինելու, որ իրենք հանգիստ մարսեն իրենց արածները: Մի խոսքով, արհեստական հեղափոխության փորձ եմ սա ընկալում: Հատկապես երբ գործադուլների փորձերը կատարվում են մինիմալ աշխատավարձ ունեցող մասսայի կողմից, ում պահումները մաքսիմում 5000 դրամ են, շատերը տեղյակ էլ չեն երբ ինչ է իրենցից պահվում, որովհետև հաշվապահական ծանուցում չեն էլ ստանում: Վերջը, խորքային պայքար չեմ տեսնում, պայքարի իմիտացիա ա իմ կարծիքով