Վերջին շաբաթվա ընթացքում

Վերջին շաբաթվա ընթացքում երկու նման առիթ եղավ:
Պաշտպանության նախարարը նորմալ քայլ արեց ու հանդես եկավ զինվորին սատարելու դիմումով, և ապա նախագահի թեկնածու առաջադրվեց կիրթ, ներիշխանական առնչություններից անմասն թեկնածու: Քաղաքականությունից հասկացող բողոքական շերտը մի կողմ կդներ հույզերը և կջանար այս երկու դրսևորումներից օգտվել ու գրագետ մարտավարությամբ հասնել իշխանական համակարգի որոշակի դրական փոփոխությունների:


Բայց ի?նչ վարք է դրսևորում է մեր ընդդիմությունը, իրականությունից դժգոհ շերտը: Չնկարագրեմ, ինքներդ եք տեսնում: Այդ վարքից իշխափոխության հիմքեր են ստեղծվելու?: Իհարկե, ոչ. վերն ասվեց, որ չկա իշխանափոխության տարբերակ: Այդ վարքից իշխանությունները կդառնա?ն ավելի վատը: