Տարիներ շարունակ

Տարիներ շարունակ այդպես էլ արել եմ, բայց ընդիմախոսներիս պահանջով, ասածս փաստերով հիմնավորեմ՝ չեմ կարողացել:
Իսկ մի քանի ամիս առաջ, երբ մի բարեկամ հետս վիճվում էր, ասելով, որ Սովետական Միությունը լավ երկիր էր, ես հակառակն ապացուցելու համար բազմաթիվ փաստարկներ էի հիշեցնում, այդ թվում նաև այսպես ասացի. ,,ո՞նց էր լավը, որ մարդկանց կյանքը վտանգի էին ենթարկում: Բազմաթիվ երկրներ կան, որոնցում հզոր երկրաշարժեր են եղել ու ավելի հզոր քան 88-ին

Սպիտակում եղավ, բայց ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցածին, այդ երկրներում 10, 20, 50 ու 100 անգամ ավելի պակաս զոհեր են եղել, շատ շատ ավելի քիչ ավերվածություններ են եղել… ի՞նչո՞ւ, որովհետև իրենց՝ քաղկոմների, շրջկոմների, պարտկոմների ղեկավարները, իրենց՝ դեմիրճյանները օդի մեջ պլան չէին գերակատարում, շինանյութ չէին տնտեսում ու ծախում, մի բնակշենքի համար նախատեսված շինանյութով երկու-երեքը չենք չէին կառուցում…
Այս փաստարկիս հետ ընդիմախոսս չհակառակվեց, ավելին համախոհ դարձավ ինչ ու Սովետական սիստեմը անիծեց.