Տարոն Մարգարյանը

888

Երեկ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով երկու պաշտոնյաների պաշտոնանկության հարցին, հարցազրույցում ասել է. «Իսկ իրենք չեն վիրավորե՞լ այդ մարդկանց, երբ որ կոպեկով հարվածում են իրենց ծնողից մեծ մարդուն և պաշտոնյային, այդ ժամանակ իրենք չէին մտածո՞ւմ` ինչ էին անում, որ դա էլ է խախտում»: Փաստորեն երկրիս մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնած անձը չգիտի անգամ հանրային և համայնքային ծառայողների և քաղաքացիների տարբերությունը, չգիտի, որ համայնքային ծառայողն ի պաշտոնե պարտավոր է հարգել քաղաքացիներին և հանրությանը, որ նրա կողմից էթիկայի նորմերի խախտումն օրենքով արգելված է և հիմք է նրա պաշտոնանկության հարցը քննելու: Փաստորեն այս երկու պաշտոնյաների պաշտոնանկության իրավական հիմքերն ուսումնասիրելու փոխարեն, որոնք գտնելու վրա, ի դեպ, երկար աշխատելու կարիք չկա, որովհետև այդ գործն իրենց փոխարեն մենք արդեն արել ենք և ներկայացրել են նշյալ հիմքերը, Տարոն Մարգարյանը բարոյականության դաշտից դիտարկումներ է անում: Նա չգիտի երևի, որ այս դեպքում քաղաքացու կողմից վիրավորանք հնչեցնելը քաղաքացիաիրավական դաշտում է, hair color trends 2013 և հիշյալ պաշտոնյաները վիրավորված զգալու դեպքում կարող էին դիմել դատարան: Նա իրավագիտակցության ցածր մակարդակի պատճառով անընդունակ է նույնիսկ տալ պարզագույն իրավական ձևակերպումներ: Բայց մենք դեռ հույս ունենք, որ քաղաքապետարանում կգտնվեն կոմպետենտ աշխատակիցներ, ովքեր կհուշեն քաղաքապետին այն, ինչը նա ակնհայտորեն դժավարանում է հասկանալ: