Տարօրինակ երազներ

Տարօրինակ երազներ եմ տեսնում։ Յայտնի այլախոհ Ալեքսանդր Գինզբուրգի հետ էինք ջերմ զրուցում (մահացել է մօտ 10 տարի առաջ), յետոյ բանտային պայմաններում էի ուկրաինացիների հետ։ Իմ կողքով անցաւ Ուկրաինայի հերոս Լեւկոյ Լուկեանենկոն (այս տարի է մահացել)․ չնկտաեց ասես։ Կողքիններն աչքով ունքով հասկացրին, որ ես եմ կողքինը։ Ջերմ, շատ ջերմ ողջունեցինք իրար։ Այդ խցի զուգարանից սարսափեցի․ այնքան նեղ էր, որ հազիւ կարելի էր կանգնել։ Մտածում էի՝ «Ու ջուր էլ չկայ» եւ յանկարծ դիմացս մի փոքրիկ ծորակ տեսայ․․․ Չեմ փորձի որեւէ բան հասկանալ, բայց ասում են յանգուցեալների հետ մտերմիկ շփումը «խորհրդանշական» է։