Ցավոք շատերը

By in Աշխատանք, Հայաստան, Պայքար on September 4, 2017

Ցավոք շատերը, չիմանալով հայ ազգի պատմությունը, դաշնակցությանը սխալմամբ մեղադրում են իբև թե անցյալի ազգայնական ֆանատիզմի և անզիջողականության մեջ: Իրականության մեջ դա հայ ազգի ամենահարմարվողական ու զիջող կուսակցությունն է եղել ու կա: Հատուկենտ ժամանակային բացառությունները հանած ընդհանուր առմամբ հոյակապ կարողացել են հարմարվել թուքերին, երիտթուրքերին, Մի-6, ցարական ախրանկային, ԿԳԲ-ին, ու հետո էլ Ռոբերտին ու

Սերժին (անգամ Լևոնին էին պատրաստ վերջում հարմարվել, այն էլ ավելի շուտ գնաց): Կարդացեք թե անգամ Եղեռնից հետո ոնց են սիլիբիլի արել Թալիաթի ու Էնվերի հետ: Չէ մի չէ, անզիջողականներ: Մենք կերազեինք որ ունենաինք իրական անզիջողական ազգայնական կուսակցություն, որը թեկուզ և մեկ մեկ վտանգեր մեզ իր անզիջողականությամբ, սակայն լիներ իրական անզիջող բոլոր ազգային հարցերում…