Քաղաքացու հաղթանակը

Այսօր Մասիսում Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարել է. «Որևէ կասկած չկա, որ դեկտեմբերի 9-ին արձանագրվելու է ՀՀ հպարտ քաղաքացու ջախջախիչ հաղթանակը կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինության և անցյալի նկատմամբ»: Ողջ խնդիրը նրանումն է, որ «կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինության» համար միշտ պատասխանատու է այդ պահին գործող իշխանությունը՝ եթե կարա անել, մենակ ինքը կարա անել: Հիմա երբ 7 ամիս լինելով իշխանություն, Նիկոլը հայտարարում է, որ դեռ «արձանագրվելու է ՀՀ հպարտ քաղաքացու ջախջախիչ հաղթանակը» այդ արատների նկատմամբ, ինչն ա ընդունում, որ այդ արատները դեռ կան՞: Եթե այո, ապա նման ինքնախոստովանությունը շատ լավ ա, մնում ա նաև տա ներկայիս պատասխանատուի անունը…