Քիչ առաջ կարդացի

Քիչ առաջ կարդացի, որ Գիւրջիեւն ասել է՝ «Երբեք մի արա մի գործ միայն նրա համար, որ այն անում են նաև այլոք»: Ինչ հետաքրքրական է. ես վաղուց շատ վաղուց սկզբունք էի դարձրել «չանել այն ինչ կարող են անել ուրիշները»։ Կարծես համահունչ է, չէ՞։ Սակայն Գիւրջիեւի խօսքերից առաւել գնահատելին ինձ համար նրա վերաբերմունքն է բոլշեւիկների պարտադրած «ուղղագրւոթեանը»։ Երբ նրան հարցնում են, ի՞նչ լեզուով եք գրում, պատասխանում է, որ միշտ նախընտրել է գրել հայերէն սակայն Հայաստանում ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՑ ՅԵՏՈՅ ՀԱՅԵՐԷՆԸ ԱՅԼԵՒՍ ԱՅՆ ԼԵԶՈՒՆ ՉԷ…