Օլիգարխների հետ վարչապետի որպիսությունը

Օլիգարխների հետ վարչապետի որպիսությունը” հարցնելու հետ մեկտեղ պետք էր նաև բացատրել, որ օլիգարխ նշանակում է ոչ թե պարզ գործարար, այլ մեծահարուստ, որը նաև ունի արխե՝ իշխանություն: Ասինքն՝ բիզնեսի ու քաղաքականության միաձուլում ու շահերի բախում: Եւ եթե վարչապետն այդպիսի միջավայրում իրեն լավ է զգում, ուրեմն էլ ասելիք չկա….

Ազատ Արշակյանին միշտ հարգել եմ ու հարգելու եմ, խոնարվելու եմ իր դիսիդենտական կեսագրության առջև, բայց թե որտեղ է Սեյրան Օհանյանն ասել, որ ինքը ևս լծվելու է իշխանափոխության ու քրեաօլիգարխիկ համակարգից ազատվելու գործին, այդ կապակցութամբ բոլոր պատմաբանները, այդ թվում Մատենադարանի աղբյուրները լռում են: Բայց հետաքրքիր է չէ? իշխանության մեջ եղած, ըստ որում ամենաուժային կառույցի ղեկավար լինելու ժամանակ չեն տեսնում քրեաօլիգարխիային, հենց ընդդիմություն են դառնում աչքերները բացվում է…