Ֆինանսական և մարդկային ռեսուրսներ

Ու այս պարագայում հասարակության լայն շերտերը ոչ թե ողջունում են հարցերի լուծումը օրենքի ու դատարանների միջոցով, դեռ մի հատ էլ ծաղրում են այ այդպիսի մոտեցումը և ծափ են տալիս փաստացի բեսպրիդելի կոչերին: Այստեղ խնդիրը միայն նա չէ, որ հասարակության լայն շերտերը իրենց քաղաքական նախասիրությունների, պաշտամունքների ու անտիպատիների պարագայում չեն ընդունում հարցերի իրավական լուծման իմպերատիվ անհրաժեշտությունը, ինչը բացառում է իրավական պետության կառուցումը, այլ որ քարոզչությամբ տարված մարդիկ հավանաբար չեն էլ գիտակցում, թե որտեղ է լարված թակարդը: Այնպես չի, որ ներկայիս իշխանությունների հակառակորդները տառապում են հարցերի իրավական լուծման ցանկությամբ, ընդհակառակը, իրենք բավականին մասնագիտացած են հարցերի ուժային լուծման մեջ, ինչի համար ունեն և ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ու հավանաբար ներքուստ միմիայն ուրախ են, երբ զանգվածաբար մերժվում է իրենց առաջարկը շարժվել օրենքով: