arm138743762718

խնդիրը կայանում է նրանում, որ այդ նիստերին կողմերը չեն մասնակցում ու որոշումները չես կարողանում բողոքարկել, այդ թվում ՍԴ-ից պահանջես պարզաբանում… ընդունում ես այն բացարձակ ճշմարտություն, ուղղակի ՍԴ ինքն իր հեղինակության մասին պետք է մտածեր, նույն ՍԴ անդամները իրենք պետք է դա ընդունեին սպիտակի վրա սևով գրված…

1422486_649641058400038_1253060237_n

Անվավեր չի ճանաչվել, այդտեղ սխալվել է, 2-րդ ճիշտ է ասում օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է հետևյալը՝ 1. Գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ

Եթե այս պահին Հայաստանում որևէ լուրջ քաղաքական ուժ որոշի կրկնել Ուկրաինական դեպքերը, ապա կարող է արձանագրել բավականին հետաքրքիր արդյունքներ: Ակնհայտ է, որ հասարակությունը այս պահին մտովի պատրաստ է արյան և հարձակման, Արևմուտքն էլ ստիպված է լինելու Հայաստանի առումով որդեգրել այն նույն դիրքորոշումը, ինչ-որ Ուկրաինայի:

Միանում եմ շնորհավորանքների ու եթե կարելի է ավելացնեմ. հայոց բանակի մեծամասնությունը` բարեխիղճ ու հայրենասեր մարդիկ են, որոնք, անտեսելով ամեն ինչ, կատարում են իրենց ուսերին դրված ծանր աշխատանքն ու պարտականությունը: Այսօր մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի` պայքարել պրոֆեսիոնալ բանակի համար: Շփվելով շատ զինվորականների հետ, գալիս ես այն եզրակացության, որ այնպիսի զինվորի ոգի, որը կա մեր հայ երիտասարդների մեջ, չկա ոչ մի բանակի անձնակազմի մեջ:

Հավաստի աղբյուրը պնդում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Հարավային Կորեա, այլ Հյուսիսային Կորեա էր գնացել ու պատվաստել են Կիմ Չեն Ընի բջիջներից։ Շուտով արդյունքը կտեսնենք։ Մենակ, որ մեռնի այդքան լացող որտեղի՞ց են ճարելու։

Կուստուրիցայի էս ֆիլմում շատ լավ ներկայացվում ա, թե ոնց են հասարակությանը կառավարում` պահելով մթության ու պատերազմի վախի մեջ` սնելով ազգայնական ու հայրենասիրական գաղափարներով: Իսկ թե ինչ ա լինում վերջում, ուղղակի ցնցող ա: Էդ մթության ու պատերազմի վախի տակ պահած հասարակությունը դուրս ա գալիս անդըգրաունդից ու ուղղակի հոշոտում ա իրան էդ վիճակում պահածներին: 

klicko

Ուկրաինայում կատարվում է այն, ինչ կկատարվեր Երևանում, եթե Շանթ Հարությունյանի կողքին կանգնեին իրա ասած մի 5000 հոգին: Այնպես որ ապահով կերպով Ուկրաինայի դեպքեր երազողներ, նոյեմբերի 5-ին լինեիք Մաշտոցի պողատայում, այլ ոչ թե տաքուկ նստած տանը ֆեյսբուքի դիմաց..

kazak

Ինչ եմ ցանկանում ասել: Սկսեցին փորձել ոչ բռնի պայքարի այդ մեթոդները սովորեցնել ռեժիմներին հակադրվող ակտիվիստական խմբերին, իհարկե այն դեպքերում, երբ այդ ռեժիմների տապալման նպատակ էր դրված: Օրինակ՝ Սերբիայում, Վրաստանում և նույնիսկ Վենեսուելայում, որտեղ դա արդյունք չտվեց: Սա պատմության իրոնիայի տիպիկ դրսևորում է: Երբ նման բաները դուրս են գալիս աշխարհ, այլևս անհնար է իսկապես վերահսկել, թե ում կհասնեն դրանք:

Հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ չինովնիկների կողմից ընտրված ֆոնդի ռեյտինգը, որն ի դեպ օֆշորային է:

Զարմանալի է, որ աֆշորային ընկերությունները մի դեպքում (երբ մաքսազերծում է կատարվում) վստահություն չունեն պետական մարմինների մոտ և նրանց կողմից տրված փաստաթղթերը հիմք չեն կարող համարվել գործարքի մեթոդով (ներկրողին հարմար) մաքսազերծում կատարելու համար, իսկ մյուս դեպքում (երբ ամբողջ ազգի գումարն է վստահվում նրանց) համարվում են շատ վստահելի:

police1

ՀՀ ոստիկանները ուշադիր հետևում են Ուկրաինայի իրադարձություններին և սարսափում, որ հանկարծ Հայաստանում նման բան չլինի։ Ոչ մենք ենք ուզում նման բան, ոչ իրանք։ Իսկ նման բան չլինելու համար պետք է հասկանան, որ չպիտի ժողովրդին հիմնականում իրենց միջոցով, այսինքն հենց իրենք հասցնեն գագաթնակետի։

Top