«Տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին, և ըստ մեր օրենսդրության՝ իրավապահ մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմիններ, իրավունք ունեն գործ հարուցել այս առիթով»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը Ամեն միտք որ ծնվում է, պետք է կնքվի, որպիսզի նրանից երեխաներ սերվի, թե չէ ոմանք նրան կայցելեն մահվան անկողնում, իսկ ոմանք էլ կթաղեն…

Դաշնակցությունը կասեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենց դեմ քրեական գործերն էլ քննում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱԾ: Այդ ոն՞ց ա որ այդ երկուսը այդքան երկար ձգում են…)) Ու դեռ ձեռի հետ էլ Դաշնակցությունը համագործակցում ա այդ երկուսի հետ էլ

Մերսոպ, հարցրու կուսակցական շեֆերիտ, կարող ա հարմար գտնեն լուսավորել: Ու մեկ էլ չասես, թե Վահան Հովհաննիսյանն էլ մի գիշերում ու իր կամքին հակառակ նշանակվեց դեսպան…

Բավականին հաճելի զբաղմունք ա, երբ գիտես իրականությունը, սակայն ուշադիր լսում ես դիմացինի սուտը, առավել ևս երբ ինքը այդ սուտը ներկայացնում է բարձրակարգ արտիսցիզմով, իսկ դու էլ գլխի հավանության շարժումով հա իրեն ստիպում ես ավելի գունագեղ այն ներկայացնել… Կան ֆեյսբուքյան գրառումներ, որ պետք է չտեսնես դրանց հեղինակին: Քանի որ հենց տեսնում ես, անգամ իր ամենախելացի միտք վերածվում է զրոյի…

Դաժան ա, երբ որոշ հայերի ատելությունը Ռուսաստանի նկատմամբ հանգեցնում է մոլագար թրքասիրության: Դե պարզ ա, որ պետք ա ամեն կերպ պայքարել, որպեսզի Մոսկվան չկարողանա զրկել մեզ անկախությունից, բայց դա չի փոխում այն պարզ իրականությունը, որ թուրքերի նպատակն էլ կա և մնում է մեզ չոքացնելը…

Մեր սիրելի ոստիկան Բիզոնը, նույն ինքը Տապոռը արտագաղթել է ԱՄՆ։ Մարդ ով կատաղի պայքար է մղել հանուն հայաստանյան հանցագործությունների և բաց դոշով լռեցրել ցանկացած սոցիալական, քաղաքական բողոք, ԱՄՆ գործակալ էր համարում բոլոր պայքարող քաղաքացիներին, նախընտրում է ԱՄՆ-ում ապրել։

Քաղաքացիական նախաձեռնությունները նոր երևույթներ են հետխորհրդային Հայաստանում: Դրանց ի հայտ գալը մեր հասարակական կյանքում ձևավորվող նոր գործընթացների ինքնին վկայությունն է: Մենք կարիք ունենք, հասկանալու, գնահատելու և արժևորելու այդ երևույթները: Ի՞նչ հետևանքներ են թողնում, ինչպիսի՞ արդյունքներ են ձևավորում այդ նախաձեռնությունները:

դու էլ շատ լուրջ ես վերաբերվում նեղ մասնագետի կոչում ստացած անձանց հարցազրույցին… ու ուղղակի խնդալույա, երբ էդ հարցազրույցի անունը դնում ես մանիպուլացիա ու վերագրում մի հեռուստատեսության, որ դրանով չի զբաղված…. երևի չարություննա, թե անզորություննա, չգիտեմ ինչնա

Մարդ պետք է կատարյալ անմեղսունակ լինի, որպեսզի հավատա որ ասենք Արևմուտքը տառապում է Ուկրաինայի ցավերով և ցանկանում է այդ երկրի բարրօությունը՝ Արևմուտքին ընդամենը պետք է կտրել այդ երկրի Ռուսաստանից, սահմանափակել ռուսների արտաքին քաղաքական ամբիցիաները, ՆԱՏՈ-ի սահմանները մոտիկացնել Մոսկվային և այլն: