Եթէ հնարաւոր է, խնդրում եմ ճշգրիտ թւեր, թէ ընդհանուր առմամբ հայաստանի որքա՞ն քաղաքացի է բռնաճնշման ենթարկուել՝ կեանքից զրկուելու վերջաբանով։ Նկատի ունեմ թէ 1921-ից ծայր առած եւ հետագային աւելի թափով առաջադիմած աթեիստական, կուլակաթափային պայքարների զոհերին, նաեւ «գաղափարազուրկ» մտաւորականներին՝ ուսուցիչներ, բժիշկներ, մասնագէտներ եւն… Մի վկայութիւն հրապարակելու առիթով Ձեր այս հրապարակումը ինձ յուշեց ոչ թէ խօսել զոհերի մասին ընդհանուր առմամբ, այլ եւ, եթէ կարելի է, ունենալ գոնէ մօտաւոր թւեր… Շնորհակալութիւն, Յարգանօք՝ Կարէն Ա.Սիմոնեան

Իւրաքանչիւր երկիր ունի մէկ-հատիկ Ազգային Հերոս մը… Մեր պարագային՝ Անդրանիկն է (իր ազգին իսկ կողմէ հռչակուած)… Հիմա ամէն բան բազարային է… Պատահական օտարական մը, լաւ կոկորդ ունեցող մը, իւղոտ քսակ ունեցող մը կրնայ դառնալ “Ազգային Հերոս”… Ողբա՜մ զմեզ…

Ճշտված տեղեկությունների համաձայն, «Գիքոր» Խոպանչիների իրավունքների պաշտպանության կոմիտեն, «Կիկոս» աբորտի դեմ պայքարի միությունը, «Հուրի-փերի» աշխատանքի տեղավորման գործակալությունը, «Անուշ» ավանդապաշտ աղջիկների լիգան, «Մարո» հայ ֆեմինիստների միջազգային» ՀԿ և «Քաջ-Նազար» լեռնային հրամանատարների դաշինքը խիստ գաղտնի պայմաններում վարում են բանակցություններ եկող խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու համար…

Այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլոք ցանկանում են դառնալ նախագահ, լրիվ նորմալ ա՝ ցանկացած քաղաքական գործչի երազանքը իշխանություն վերցնելն ա: Աննորմալը այն է, երբ այս կամ այն գործչին իր նվիրյալների մոլեռանդ բանակը փորձում է մատուցել որպես միակ ազգափրկչի, առանց որի հայ ազգը անխուսափելիորեն կկործանվի: Հայ ազգը արդեն 3-4 հազար տարի ա այս արևի տակ գոյություն ունի ու չի կործանվել, ու հաստատապես ներկայիս այս կամ այն գործչից չէ որ կախված է նրա լինել կամ չլինելը…

Ինձ բացում ա, երբ այս կամ այն գործիչը բոցաշունչ հայացքով հայտարարում է, որ պետք է հեղափոխություն անել Սահմանադրության շրջանակներում: Հայաստանի Սահմանադրությունը ընձեռնում է իշխանություն փոխելու միայն մեկ տարբերակ՝ ընտրությունների միջոցով, ինչը որ Հայաստանում չի գործում: Իսկ հեղափոխությունը ամեն միջակ ուղեղի խելքի բանը չի, ու այն հաստատապես Սահմանադրությամբ չի արվում…

Քանի ուշ չի պետք ա սեփական ՏՏ ոլորտ ձեւավորել որը ամերիկայի ռեսուրսներից 100% կախվածություն չունի: Տեսեք փոքր Իսրաելում ինչքան հզոր սեփական ինդուստրիա ունեն: Բայց սա երեւի ես խմբում քննարկելու համար off-topic թեմա է: Դեմոկրատ երկիր նշանակում ա երկիր որի ժողովուրդը ունի իշխանությունը վերահսկելու լծակներ (իդեալական դեպքում 100% ով վերահսկում է, բայց նման բան նույնիսկ Աթենքի պետությունում չի եղել):

Մենք այսինքն Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, միշտ էլ իրար հետ ենք եղել,բա էտ ոնց եղավ որ հիմա պետքա լավանանք ու զարգանանք: Մենակ մի բանով ենք շատ զարգացել աշխարհում դուրս եկել առաջին տեղ դա կոռուպցիան է մեր Մ.Մ ի պես չկա: Իսկ մնացած ամեն մի գործով մենք Զիմբաբեյին ու Հյուսիս. կորեային ենք հավասար: Իսկ Հայաստանը մեր Մ.Մ ից ամենա զարգացածն է այն բանում որ նախագահի շնորհիվ երկիրը դարարկվում է,իսկ ինքը դատարկ երկրում հարստանում է:

Նույն կոմունիստներն են հհկ անվանումով իշխանության ղեկին վերջին բոլշևիկի գլխավորությամբ,նույն կոռումպացված դատարաններն են,որոնց դատավճիռը առաջվա նման կայացվում է հեռախոսազանգի միջոցով,նույն միլիցեքն են,որ առաջվա նման միայն գործ սարքելուց են լավ,նույն քրեական տարրերն են,որ սովետի օրոք բուծվել ու օրենքով գող էին անվանվում,նույն հասարակությունն է կաշառք տալուն ու վերցնելուն սովոր…

Այդ երբվանից է սեփական կարծիք ունենալն ու դա արտահայտելը դարձել ինքնահաստատման ձև : Թե , պարզապես , ընտրովի է ՝ ով ինքնահաստատվող է , ով կարծիք հայտնող ; Կախված նրանից , թե ներվերիդ վրա ազդող է , թե ոչ ; Այլապես ինչի համար էր այդ ակնառու ՋՂԱՁԳՈՒՄԸ ;

պրն Չուգասզյան, է, սաղս էլ գիտենք, որ Ալեքի հետ պատահածը շատ վատ է, բայց արդեն բնականոն է դարձել, քանի որ դա չի բերել Հունաստանի դեպքերի նման խմորումների, որը չպիտի սահմանափակվեր հայտարարությամբ: Հարգելի Սերգեյ, ինչպես նկատում ես, Ալեքի մասին հայտարարությունը ինչպես դրվեց, այնպես էլ հանվեց այս պատից… Էնպես որ ակնհայտ չէ, որ պատահածը ընկալվում է որպես դատապարտելի բոլորի կողմից… Գարեգին, կլինի հրապարակայնորեն չզբաղվեք ստեր տարածելով:

Top