2015թ․-ի հունիսի 22-ը

2015թ․-ի հունիսի 22-ը ընդմիշտ կմնա հայ նորօրյա պատմության մեջ որպես քաղաքացիական ընդվզման և քաղաքացիական արժանապատվության բռնկման օր։ Այդ օրը,որպես քաղաքացու օր, պետք է ավելացվի մեր ժամանակակից մշակույթում և զուգորդվի լայնածավալ քաղաքացիական բողոքի դրսևորումներով։Այդ օրը պետք է դառնա հասարակական օբյեկտիվ դժգոհությունների կոնսոլիդացիայի օր և քաղաքացու իշխանության ամրապնդման օր։ Այսօրվանից հարկավոր է մտածել, թե յուրաքանքանչյուրդ ինչպես եք տոնելու այդ օրը։ Դե ձեզ տեսնենք, երիտասարդներ, ձեզ տեսնենք հայեր։ Իմ կողմից

առաջարկում եմ այս անգամ մեքենաներով փակել Բաղրամյան պողոտան և սկսել հանրային քննարկումներ երկրում առկա բոլոր հիմնախնդիրների ուղղությամբ, որոնց լուծումները տևական պայքարի միջոցով կպարտադրենք այս վարչախմբին։