Մի հատ հին սովետական քաղաքական անեկդոտ հիշեցի, որը ներկայումս էլ ակտուալ ա… Հրեա Ռաբինովիչը նամակ ա գրում Լենինի դամբարանին, խնդրելով Լենինին իրեն փողով ոգնել: Հաջորդը օրը ԿԳԲ-ն գալիս Ռաբինովիչին տանում են ու ասում, թե բա այ ապուշ, դու ինչ ա, չգիտես որ Լենինը շուտվանից մեռել ա… Ռաբինովինչն է պատասպանում ա. «Երբ պետք ա ձեզ, Լենինը անմահ ա, երբ պետք ա որ օգնի հրեա Ռաբինովինչն, պարզվում ա որ շուտվանից ա մեռել…»

Պետք ա վերջ տալ «Անկախ Արցախ» միֆին, քանի դեռ ողջ հայ ազգը չի դառել այդ միֆի պատանդը, առավել ևս որ այդ միֆին հավատում է մենակ Բակո Սահակյանը իր շրջապատով ու Հայաստանցի մի քանի խելապակաս: Պետք ա ընդգրկել իրավաբանորեն Արցախը Հայաստանի կազմում ու կառուցել մեկ միասնական Հայկական պետություն…

Բացառապես անհիմն եմ համարում այն կոչերը, թե շարքային արցախցին պետք ա ներեղություն խնդրի այնտեղի ոստիկանության արած վայրագությունների համար: Դա մոտավորապես նույն ա, որ ես, լինելով Երևանի բնակիչ ներեղություն խնդրեմ ասենք Վովա Գասպարյանի վայրագությունների համար:

Top