Բացառապես անընդունելի եմ համարում պայքարել չցանկացող անձանց մշտական նվնվոցը: Ընդ որում պայքարող մարդկանց տեսակը երբեք չի նվնվում… «Արևելյան գործընկերության» հիմնական գաղափարախոս, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդը դարձել է ռուսաստանյան օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի խորհրդականը: Քաղաքականությամբ հետաքրքվողները թող մնացածը ինքնուրույն փորձեն հասկանալ…

Համեմատաբար պաշտոնական Եվրոպայի առաջնության, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի խաղարկության Եվրոպական օլիմպիական խաղերը ավելի քիչ միավորներ են տալիս մարզիկներին, մարզաձևեր կար որ ընդհանրապես միավորներ չեն տալիս:

Գլոբալ առումով սփյուռքը դա ոչ թե պարծենալու, այլ ամաչելու երևույթ է, քանի որ ակնառու կերպով ցուցադրում է, որ ինչքան խղճուկ վիճակում է գտնվում տվյալ ազգը, որը նախընտրել է ապրել ոչ թե սեփական երկրում, այլ՝ արտագաղթել… Սփյուռքը սկզբում ցեղասպանության ամոթն էր. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ մեղքը ամոթ է։

չենք հասկանում էլի հո զոռով չի, ստեղ լուրջ քաղաքական հարցեր կան։ Ռուսաստան֊Արևմուտք, աշխարհը խառնվել է, հեսա 3րդ համաշխարհային ա Պուտին ձյաձան սկսելու, իսկ դու եկել մարդկությունից ես խոսում։ Լրիվ ոչխար ենք դառել, մեզ միլիարդներով թալանում են, մեր ազգը վերացնում են կամավոր աքսորելով սիբիր այդ հեչ, բայց կոնչիտան մեջ։

Պարզվում ա, Հայաստանի Հանրապետական կուսակցության միակ ինտելեկտուալ անդամը, Պալաչը, այսօր հեռացվել ա այդ կուսակցությունից: Փաստորեն Հանրապետականի հույսը կրկին մնաց ՀՀԿ-ի տատին…

Պարզվում ա, որ Հայաստանում գործում ա «Կույս կանանց միավորում» Հասարակական կազմակերպություն: Չեմ զարմանա, եթե պարզվի որ դրա նախագահը Անի Զախարյանն ա…

Թուրքին մշտապես վախեցած ու տխուր պահելու համար կարելի է Հայաստանի գերբի վրայի առյուծին ու արծվին փոխարինել Հրանուշ հոպարի և ՀՀԿ-ի տատոյի պատկերներով: Թուրքերը ամեն նայելուց մղկտան… Նստած ես սրճարանում, երկու սիրուն ծիտ ժպտալով մոտենում են քեզ… ու այդ պահին պարզվում ա, որ իրենք ընդամենը ինչ-որ գարեջուր են գովազդում: Միք անի սենց բաներ…

Իհարկե պատմությունը եթեներ չի ճանաչում, բայց ինձ մի տեսակ բացում ա, երբ ասում են բա եթե Ֆաշիստական Գերմանիան հաղթեր, ապա միանշանակորեն հայ ազգին բնաջնջելու էին: Արա, ասենք ամեն ինչ էլ կարար լիներ, բայց ակնհայտ է, որ այդ հեքիաթային վարկածը ծնվել է ԿԳԲ-ական սենյակներից ու դրան հավատալը և այն տարածելը առնվազն մանկամտություն է:

մասնակցելու էր հայկական զինվորը զորահանդեսին թե ոչ՝ քաղաքական կոնյուկտուրայի, նախապատվությունների հարց ա՝ առաջին հերթին: Կա նաև արժեհամակարգի հարց. էդքան հայ ա արիաբար կռվել ու շատերը զոհվել են: Ամենակարևորը՝ երիտթուրքերն ու նացիստները նույն գաղափարական հենքն են ունեցել:

Առաջ գնալու համար ամեն սերունդ պետք ա ունենա իր ազատագրված Շուշին ու վառված Աղդամը, թե չէ հայ ազգը 23 տարի առաջ ազատագրել ա Շուշին ու մինչև հիմա մնացել ա այնտեղ, այդ բարձրունքներում, մսխելով անցյալը և չունենալով որևէ առաջընթաց… Ժողովուրդ, հիշեցնեմ, որ Մայիսի 9-ը իմ համար միմիայն Շուշիի ազատագրման տոնն ա, Բեռլինի գրավումը ինձ բացառապես չի հուզում…

Առկա խնդիրները լուծելու համար խիստ անհրաժեշտ են կենսունակ քաղաքական կառույցներ, սակայն հայ ազգը ինչ կուսակցություն որ ստեղծում ա, արդյունքում ստանում ենք կամ միապետական աղանդ կամ ԿՊՍՍ… Մի տեսակ զավեշտալի ա, երբ իրեն հեղափոխական հռչակած այս կամ այն ուժը խուսափում են բախումներից՝ ցանկցած իրական հեղափոխական երազում ա հենց բախումների մասին…