«Մեզ միասնություն է պետք» ֆրազը ինքնին դատարկ ֆրազ է, և ի ցույց է դնում այն կրկնողի քաղաքական գիտելիքների սնանկությունը: Միասնությունը դատարկ տեղում չի լինում, դե մարդիկ էլ նախիր չեն, որ անտեղի տեղն իրար գլխի կուտակվեն:

Իմ ասածն էլ դա է ու եթե այսօրվա իմ ստատուսներն ու քոմենթներն էլ ժամանակ ունենաս, աչքի անցկացնես, կտեսնես, որ միակ մարդը, ումից զարմացած եմ, դա Դավիթն է, ում թեև անձամբ ծանոթ չլինելով, մամուլից շատ լավ տպավորություն ունեմ։ Իմ ասածն այն է, որ Բաղրամյան փողոցում շարժման ակտիվից պետք է մաքրել գողականներին ու ոստիկանության ագենտներին։ Այ այդ ժամանակ միայն հնարավոր կլինի մի բան փոխել։

Չեմ վիրավորում, բնավ, Նաիրի ջան, իմ ընկերներին ես չեմ վիրավորում ընդհանրապես, պարզապես վստահ լինելով այն հանգամանքի վրա, որ բոլորիցս քաջատեղյակ ես իրավիճակին, ինձ մոտ զարմանք են առաջացնում այս հարցերը: Տես` վերևում նշել եմ, որ վստահ եմ, որ գիտես հարցերի պատասխանները: Հակառակ պարագայում կխնդրեմ, որ Դավիթը պատասխանի այս հարցերիդ: