Բավակնին տարօրինակ զուգադիպությամբ, կամ էլ թե հենց հատուկ կանխամտածված հայկական թղթադրամների վրա չկա պատկերված և ոչ մի հատ պետական կամ ռազմական գործիչ, կարծես թե հայ ազգը իր երեք հազարամյա քաղաքական պատմության ընթացքում ոչ պետական, ոչ էլ թե ռազմական գործիչներ չի ունեցել, միմիայն գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ և քրիստոնեական սրբեր:

Հայաստանի նոր Սահմանադրությունը ընդամենը կարող է ունենալ մեկ հոդված որը լրիվ բավարար է. Հայաստանում իշխանությունը ի հավիտյան պատկանում է Հանրապետական կուսակցությանը ի դեմս Սերժ Սարգսյանի, իսկ Սաշիկն էլ ամենի մեջ փայ ա…

Իհարկե, կարելի ա սյունեցիների հասցեին գրել հպարտ, պատվախնդիր, թասիբով, նամուսով լեռնեցիներ, բայց այդ ողջ գրածը հավասարվում ա զրոյի, երբ բոլորը տեսնում են թե ինչեր են տարիներ շարունակ Լիսկան ու իր գերդաստանը անում Սյունիքում, ու մեկը չկա, որ տեղում «հպարտ և պատվախնդիր» կորպով առնի իրենց դեմը:

Վերջին շրջանում ինչ-որ ավանդույթ ա դարձել, ինչ-որ մեկին ջնջում եմ ֆեյսի ընկերներիս շարքերից, չաթով սկսում են հիստերիկանալ: Ու այս ժամանակ վերջնական համոզվում ես որ լրիվ ճիշտ ես ջնջել, ընդամենը ուշացրել ես…