Հիմա էլ ընդդիմադիր կուսակցությունները բուռն կերպով քննարկում են իշխանությունների կողմից հրամցվող ընտրական օրենսգիրքը: Դե մարդ չի կարա այդ կարգի անմեղսունակ լինի, որ չհասկանա, որ այս ռեժիմը ոնց կեղծելա ա ընտրությունները, այնպես էլ շարունակաբար կեղծելու ա, ու հարցը ընտրական օրենսգրքի մեջ չի՝ եթե կա քաղաքական կամք, ապա առանց ընտրական օրեսգրքի էլ կարելի է անցկացնել մարդկանց կամաարտահայտությունը ապահովող ընտրություններ, իսկ եթե չկա քաղաքական կամք, ապա ամենաիդեալական ընտրական օրսգրքի դեպքում էլ ռեժիմը միշտ կգտնի ճանապարհներ կեղծելու:

Ովքե”ր են հարկավոր այսօր և մոտ ապագայում Հայաստանին և ՀՀ քաղաքացիներին, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի՝քաղաքական նոր սերունդ, միջինը 30-45 տարեկան սկզբունքային, պրոֆեսիոնալ և քաղաքական փորձառություն ունեցող հայորդիներ և հայուհիներ, ովքեր իրենց գործունյա տեսակով կկարողանան իրենց շուրջը համախմբել թե

Դասական տխմարություն եմ համարում Ընտրական օրենսգրքի նախագծի այն նորմը, որ «կուսակցությունները պետք է համապետական ընտրացուցակներիում ներկայացուցիչներ ունենան չորս ազգային փոքրամասնություններից, որոնք նախորդ մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ մշտական բնակչությունն են ունեցել»: Սա նշանակում է, որ պետք է նայեն ոչ թե մարդու քաղաքական հմտություններին ընտրացուցակում ընդգրկելու համար, այլ պետք է պետպլան կատարեն, արհեստական կերպով ներգրավելով այդ անձանց: Համ էլ փոխանակ «ազգային փոքրամասնություններին» այն կարգի ընդգրկեն հայկական

Դասական տխմարություն եմ համարում Ընտրական օրենսգրքի նախագծի այն նորմը, որ «կուսակցությունները պետք է համապետական ընտրացուցակներիում ներկայացուցիչներ ունենան չորս ազգային փոքրամասնություններից, որոնք նախորդ մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ մշտական բնակչությունն են ունեցել»: Սա նշանակում է, որ պետք է նայեն ոչ թե մարդու քաղաքական հմտություններին ընտրացուցակում ընդգրկելու համար, այլ պետք է պետպլան կատարեն, արհեստական կերպով ներգրավելով այդ անձանց:

ՀՆՔՄ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ-ում նոր ընտրական օրենսգրքին նվիրված քննարկմանը։ Նախնական հայտարարեմ, որ ՀՆՔՄ կուսակցությունը լիարժեք կողմ է ռեյտինգային ընտրություններ անցկացնելու մասին դրույթին, քանզի, այո, սա հնարավորություն կտա հանրությանը անկախ կուսակցական նեղ պայմանավորվածություններից առաջ մղել այն քաղաքական գործչին, ում իրենք ավելի շատ են վստահում։ Եթե հասարակության մի լայն զանգված նախապատվություն է տալիս 5000 կամ 10000 դրամ բաժանող մեծահարուստներին, սա թե հասարակության տվյալ զանգվածի դեմքն է արտացոլում և թե ՀՀԿ գործելաոճի, ով առայժմ քաղաքական կամք չունի նման մեծահարուստներին քաղաքականությունից օտարելու համար և աջակցելու լոկ բիզնես ոլորտում։ Առողջ քաղաքական ուժերը ոչ թե պիտի պայքարեն ռեյտինգային ընտրությունների դեմ, այլ պիտի կարողանան հասնել նրան, որ մեծահարուստներն ու բիզնեսի հետ կապ ունեցողները չընդգրկվեն ՀՀկ ցուցակներում։ ՀՆՔՄ կուսակցությունը պայքարելու է, որպեսզի ռեյտինգային ընտրությունները կյանքի կոչվեն, իսկ բիզնեսմենները չընդգրկվեն ՀՀԿ ցուցակում։ Սա նախնական, մնացած առաջարկությունները կհնչեցվեն ԱԺ-ում։

Բոլորս ենք հիշում ԱՄՆ նախագահի Բիլ Քլինտոնի և Մոնիկա Լևինսկու սկանդալային պատմությունը, որը Քլինտոնին իմպիչմենտի ենթարկելու գործոն էր դարձել, թեև Ամերիկան համարվում է ամենաազատ երկիրը։ Անշուշտ ընտանեկան հավատարմությունը արժեք է ցանկացած սիրո և հարգանքի հենքի վրա ստեղծված ընտանիքի համար,սակայն չեմ կարծում լուրջ գործոն Պետական կառավարման ոլորտում և այս առումով ես համամիտ եմ Վրաստանի նախագահի հետ։ Եթե պաշտոնյան բարեխղճորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացնում է իր գործառույթները, իր անձնական կյանքի բացթողումները միմիայն իր ընտանիքի գործն են և ոչ հասարակության։

Ֆեյսում մի հատ գրառում աչքովս ընկավ, որտեղ հայհոյանք էր նրանց հասցեին, ովքեր չեն ցավում Անկարայի ահաբեկչության զոհերի համար: Անկեղծ ասած ես էլ չեմ ցավում, ու պարզ ասեմ թե ինչու: Ընթանում է քուրդ-թուրքական պատերազմ, որը հետևանք է նրա, որ Թուրքիան ամեն կերպ հրաժարվում է ոչ միայն ճանաչել քրդերի իրավուքները, դեռ ամեն կերպ ճնշում է նրանց: Դե պարզ է որ քրդերն էլ պատասխանում են իրենց հնարավորությունների սայմաններում, այդ թվում և ահաբեկումներով: Այսինքն այդ զոհերը ոչ թե օդից ընկած զոհեր են, այ հետևանք են Անկարայի կողմից քրդերի դեմ ընթացող բնաջնջման քաղաքականության: Ու այս պարագայում դասական կեղծ հումանիզմ է խառնվելու թուրք-քրդական պատերազմի արանք ու մի հատ էլ լաց ու կոծ դնել քրդերի կողմից իրականացված գործողությունների զոհերի համար: Թող թուրքերը չխախտեն քրդերի իրավուքները ու այդ զոհերը չեն լինի: Դա նունն ա, որ լաց ու կոծ դնեք ասենք ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված գործողությունների հետևանքով զոհվածների համար՝ թող Թուրքերը չխախտեին մեր իրավունքները ու այդ զոհերը չէին լինի: Սա պատերազմ ա, իսկ պատերազմի ժամանակ գործում են այլ օրենքներ…

Գլոբալ առումով հայկական ներկայիս արժեհամակարգի կառկառուն ներկայացուցիչները դրանք Շմայսն են, Լիսկան, Լֆիկը, գեներալ Մանվելը, Սաշիկը և այդ զանգվածը: Արժեհամակարգը նրանով է արժեհամակարգ, երբ մարդկանց մեծամասնությունը ուզում ա ապրի այդ արժեքները կրողների կյանքով և նմավի նրանց: Հայ ազգի մեծամասնությունը հաստատապես չի ցանկանա ապրել ասենք որևէ առաքինի ուսուցչի կամ գիտնականի կյանքով, այլ ընդհակառակը, հիմա որ գնաք Սյունիք ու հարցնեք երեխեքին, սաղ ցանկանում են Լիսկա դառնալ, Բանգլադեշցի ջահելությունը ուզում ա Լֆիկի կյանքով ապրել, էջմիածինը երազում ա գեներալ Մանվելի ճակատագրին, դե երիտգյումրեցիների մեծամասնության կուռքն էլ դե Վարդանիկն ա: Սա ա իրականությունը և այն արժեքները, որոնք դրանք դավանում են, դա ա իրականում հայոց ներկայիս հզոր արժեհամակարգը…

Այս ինքնամոռաց կերպով «լավ կծող» երիտասարդը ՀՀ Փաստաբանների պալատի «նախկին խոսնակ» Հայկ Հակոբյանն է, որը հայտնի դարձավ հասարակությանը, երբ բացահայտվեց, որ հոդվածներ է պատվիրել մեր փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի դեմ: Այնպես չի, որ մեր փաստաբանների դեմ այլոք հոդվածներ չեն պատվիրում, սակայն բացահայտվեց, որ այս երիտասարդը անգամ հոդվածներ պատվիրելու ձևերը չգիտի, մենակ լավ «կծել» գիտի:

Քանի որ մեր անմեղսունակները շատ բաներ ընդօրինակում են Ռուսաստանից, ապա հավանաբար ուր որ է Հայաստանում էլ ականատես կլինենք այս կարգի տխմարությունների… միևնույնն է աստվածաշունչը հրեական հեքիաթների ժողովածու է ,ախր դա փաստ է, ապացուցելու կարիք էլ չկա:

Top