Վերջապես վաղը ամառ է,երեխաների պաշտպանության օրը։ Դուրս եմ գալու փողոց, մտնեմ մանուկների հեղեղի մեջ, ջերմանամ մանուկների ժպիտներով և անմեղությամբ, ուրախանամ երիտասարդ կանանց երջանկությամբ և մտքումս պատկերացնեմ իմ ապագա բալիկին, ով կարծես չի շտապում ժամանել <<Ապահով Հայաստան>>։ Շնորհավորում եմ բոլոր

Ժողովուրդ ջան բարև Ձեզ։ Երեկ իմ Վերջին զանգն էր։ Այդ օրվան սպասել էի նվազագույնը հինգ-վեց տարի։ Իսկ երեկ իմ օրը այնքան երջանիկ և ուրախ անցավ, որ մի պահ մոռացել էի ամեն ինչ, մոռացել էի, որ ապրում եմ ապօրինի իշխանություն և դատարկ վերնախավ ունեցող երկրում, մոռացել էի մի պահ մեր երկրում առկա քաղբանտարկյալների մասին։ Մոռացել էի դատվածության 4 տարիների մասին։ Մոռացել էի ամեն դժվարինը։ Շնորհիվ իմ դասընկերների, մեր հարգարժան ծնողների և դասղեկի՝ երեկ լիակատար զգացել եմ երջանկության բերկրանքը։ Երեք տարի նման օր չէի ունեցել։ Պահեր, որոնք, կարծում էի անհասսանելի են ինձ։ Բայց երեկ զգացի, որ ոչիչ էլ անհասանելի չի կարող լինել։

Մերօրյա <<ոճաբանները>> ինձ պարզապես հիասթափեցրին, քանզի նրանց դիտարկումները ոչ մի կապ չունեին ճաշակի և գեղագիտության հետ, իսկ երբ ոճաբանը նաև սահմանափակ է և ոճի ձևավորման առանձնահատկությունները տեսնում է սահմանների մեջ, ապա նրանց հարկավոր է հեռու պահել ինձ նման ազատ և արվեստի գործ հանդիսացող կանանց վերլուծելուց։Արվեստը գեղեցիկ թռիչք է ազատության մեջ, իսկական կինը՝արվեստի գործ և չեմ կարծում նիակրիս զավեշտալի անունը կրող ոճաբանը որևէ օբյեկտիվ բան կարող է ասել Անի Զախարյանի մասին, ով անգամ չի շպարվում, սակայն անգամ

Անարդարացի է ռուսական զաւթիչների դէմ պայքարի նոյնականութիւն գտնել այս երկու ազգային գործիչների միջեւ։ Մէկն Արցախից հեռանալիս ասել էր՝ «ես չեմ կարող իմ զինուորներին հրամայել կրակել ռուսի վրայ» եւ վերջում երկիրը ռուս բոլշեւիկներին յանձնելու գործն էր գլուխ բերել ու հանգրուանել ապահով Արեւմուտքում, միւսը մինչեւ վերջ կռուել էր տականք բոլշեւիզմի դէմ ու կռուով հեռացել, ապա գերուել եւ սպանուել բոլշեւիկեան բանտում… Ի՞նչ ընդհանրութիւն այս ճակատագրերի մէջ։

<<Հայոց հարցը Արցախում է լուծւում>>…..Այդպիսի վերնագրով յօդուածը չեմ կարդա։ Դա բթամիտների համար է։ Արցախը հենց սկզբից ստեղծուած էր Հայոց հարցն սպանելու համար…նոյնիսկ անկախութեան գաղափարի դէմ էին վայրահաչում գործակալներն ու ապուշները իբր յանուն Արցախի։ Մի կերպ կարողացանք հասկացնել ( եւ կեանքն էլ օգնեց) որ առանց անկախ Հայաստանի Արցախը 0 է։ Հիմա էլ որքան էլ աշխատենք Արցախի ուղղութեամբ չպիտի մոռանանք, որ այն իր Զորկիական

Պարզելով, որ կալանաւորն իրաւունք ունի ծանօթանալ իր անձնական գործի հետ ես պահանջեցի եւ ստացայ անձնական գործս։ Դրանից առաջ իմ ունեցած առաջին անձնական գործը, ինչպէս երեւում է վերեւում ներկայացուած նիւթերից, Մորդովական ԻՍՍՀ ՆԳՄ Դուբրաւայի աշխատանքային ուղղիչ հիմնարկութեան վարչութեան գրապահոցում՝ «արխիւ»-ում էր։ Երկրորդ անձնական գործս սկսւում էր 1974 թ. փետրուարից։ Նրան ծանոթանալու համար ճամբարի հատուկ բաժնի աշխատակցի ներկայութեամբ ես մի քանի ժամ թերթեցի արդէն ծաւալուն հատորը եւ վերադարձրի։ Ինձ համար ամենազարմանալին հենց սկզբում՝ կազմի երկրորդ էջում տեղադրուած տեղեկանքն էր։ Հաւանաբար Հայաստանի ՊԱԿ-ի աշխատակիցների մտքով չէր

2015թ․-ի հունիսի 22-ը ընդմիշտ կմնա հայ նորօրյա պատմության մեջ որպես քաղաքացիական ընդվզման և քաղաքացիական արժանապատվության բռնկման օր։ Այդ օրը,որպես քաղաքացու օր, պետք է ավելացվի մեր ժամանակակից մշակույթում և զուգորդվի լայնածավալ քաղաքացիական բողոքի դրսևորումներով։Այդ օրը պետք է դառնա հասարակական օբյեկտիվ դժգոհությունների կոնսոլիդացիայի օր և քաղաքացու իշխանության ամրապնդման օր։ Այսօրվանից հարկավոր է մտածել, թե յուրաքանքանչյուրդ ինչպես եք տոնելու այդ օրը։ Դե ձեզ տեսնենք, երիտասարդներ, ձեզ տեսնենք հայեր։ Իմ կողմից

Եթե Հայաստանում ևս մեկ քաղաքացիական ընդվզում սկսվի, ապա այն պետք է շարունակել այնքան, մինչև գործող վարչախումբը հրաժեշտ կտա պետության լծակներին։ Այդ ընդվզմանը պիտի զինվոր դառնան երիտասարդն ու նախագահի թեկնածուն, կուսակցության ղեկավարն ու սովորական քաղաքացին։ Պիտի խոսքի իրավունք ունենան բոլորը, պայքարի դուրս եկած անձինք, պիտի կարողանան ապահովել իրենց անվտանգությունը ներմուծված հանցագործներից, տղամարդիկ պիտի լինեն իրենց դիրքերում, կանայք՝իրենց։ Պիտի պատժվեն բոլոր նրանք, ովքեր վարչախմբի հետ որևէ կոնտակտի մեջ կմտնեն։ Քաղաքացիական տևական պայքարը պիտի լինի հստակ՝վարչախմբի հեռացում և նոր կառավարության ձևավորում։ Այս ամենին կարելի է հասնել, հարկավոր է ընդամենը ՉՎԱՃԱՌՎԵԼ, իսկ վաճառվածներին պիտի պատրաստ լինենք գամել անրագանքի սյուներին և շան օրը գցել։

Կամ մոտ ապագայում մենք կազատագրենք ապրիլին կորցրած ստարտեգիական նշանակության տարածքները կամ սա մեր պարտության սկիզբը կլինի։ Թվացյալ խաղաղությանը հետևելու են նոր հակահարվածներ։ Ադրբեջանը հստակ հայտարարեց՝ կամ Մադրիդյան սկզբունքներով ամրագրված տարածքները կհանձնվեն Ադրբեջանին կամ Ադրբեջանը պատերազմով այն կվերցնի։ Իսկ մեր ժողովուրդը ողջ օրը վարչախմբի կեղծ պրոպագանդայի տակ դեռ ռեալ չի գնահատում իրավիճակը։ Մեզ օր առաջ հարկավոր են արմատական փոփոխություններ պարտադրել այս վարչախմբին և օտարել բոլոր նրանց, որոնց վրա ԱԺ-ում հենվում է այս վարչախումբը։ Հարկավոր է ԱԺ-ից օտարել ՀՀԿ-ի համար հենարան հանդիսացող հետևյալ

Որոշ մարդիկ, դէ մարդ են ի վերջոյ, փորձում են մեղադրանք ներկայացնել առ այն, թէ ես Արեւմուտքի հետ եմ յոյսեր կապում։ Տեղեկացնեմ, որ ես դեռ հիսուն տարի առաջ (այսօր արդէն պատմութեան աղաբանոցում յայտնուած) կոմունիստական բռնապետութեան դէմ, գուցէ նաեւ այդ որոշների հայրերի ու պապիկների դէմ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ պայքարելիս, աշխատում էի ապաւինելով նոյն քաղաքակիրթ աշխարհին (եւ իհարկէ՝ ո՛չ Հայաստանը ստրկացրած ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներին)։ Կոմունիստների ու ռուսների մէջ էլ ազնիւ մարդիկ հանդիպում էին, բայց սովետական ստրուկներից նրանք տարբերւում էին միայն մէկ բանով՝ արեւմտեան մտածելակերպով։ Իմ այդ պայքարի եւ

Top