Ինչպէս 2 օր առաջ այդպէս էլ այսօր բաւական նրբօրէն թոյլ չտուեցինք, որ բացասական գործընթացներ տեղի ունենան, աւելին կործանուած ազդարարուած նախաձենութեան մահախօսական գրած մեր գործընկերներին աննկատ ետ բերեցինք հրապարակ։ Բարձրախօսի հարցն էլ լուծեցինք։ Ինքս նաեւ բեռնատարի վարորդութիւն արեցի։ Ինչ որ աղջնակ վատ դաստիարակուած (կամ չեկիստանոցի կադրերից «լաւ դաստիարակութիւն ստացած») փորձեց ճղճղալ, թէ դա իր բոլշեւիկ պապու հրապարակն է, բայց ներկաները երիտասարդ սադրիչուհուն բացատրեցին, թէ ինքն ով է ու հանգստացաւ, չէ, անէացաւ։ Շատերն ինձ խնդրեցին խօսել, բայց ի՞նչ խօսել…Արդէն բոլորն են ասում ամենակարեւորի մասին։ Թէ չէ «Հայրիկեանը հակառուս էր» իրենք էլ պուպուշ էին։ Ծրագրային համակարգս էլ արդէն անգիր են արել, թող խօսեն-մարզուեն, իսկ խիստ կարեւոր գաղափարները, եթէ Տէրն ինձ դրանք հասկանալու արժանի կանի, կը մատուցեմ, ինձ չեմ պահի։

Յիշում ենք, որ նախագահական ընտրութիւններից յետոյ երբ ժողովրդի պահանջով Սերժ Սարգսեանը ընդունեց Րաֆֆի Յովհաննիսեանին, լրագրողների ներկայութեամբ հարցրեց՝ զրոյցը լրագրողների ներկայութեա՞մբ (այսինքն՝ հանրութեանը մատչելի՞) լինի, թէ գաղտնի։ Պատասխանը աւելի քան անսպասելի էր՝ «արդարութեան եւ ժողովրդավարութեան կողմնակիցը» նախընտրեց գաղտնի հանդիպումը։ Նրա եւ ՍՍ-ի հանդիպման բովանդակութիւնը հանրութեանը յայտնի դարձաւ միայն յաջորդ օրը, այսինքն՝ 24 ժամ ՍՍ-ն աւելի հարազատ մարդ էր ՐՅ-ի համար քան ժողովուրդը՝ այդ թւում իր հետեւորդները։

Ինչպէս ասում են՝ «այսօր մանկութիւնս յիշեցի»։ Սրանց պապերն ու պապաները գոնէ պիտի պատմած լինէին իրենց ժառանգներին, որ իրենք էլ են դէմ խօսել, հրապարակից հեռացնել պահանջել, արժանացել են Մովսէս Գորգիսեանի սիրած «ԲՋԻ ՏՂԵՐՔ» գնահատականին ու հերթով ներողութիւն խնդրել ինձնից՝ մէկը տաս տարի յետոյ, միւսը տասնհինգ, ոմանք էլ քսան եւ աւելի։ Բայց ամեն ինչ հերթով…Նախորդ գրութիւնիցս 102 զանգահարելով մեզ բերման ենթարկելու մասին գրութիւնս իմ էջում տեղադրելուց յետոյ գնացինք Խորենացի։ Այնտեղ էլ էին մերոնցից սպասում։ Մօտ տասնհինգ հոգով գնացինք դէպի Նար-Դոս։ Մի քանի ծանօթ ոստիկաններ հանդիպեցին, որոնք խնդրում էին չառաջանալ, որովհետեւ հրաման են ստացել բոլորին բերման ենթարկել։ «Գնահատեցի» նախազգուշացումը, բայց շարունակեցինք առաջ գնալ։ Ընթացքում զանգահարեցի Ալեք

Անմեղ մեղավորներ փնտրելու ժամակները անցել են, պետք է ողջ հայությունը ոչ խոսքերով, այլ գործնական, փոխոց դուրս գա, դառնա մի բռունցք, սկսի իսկական պայքարը… Մենք այլևս որևէ լավ ու բարի սպասելիքներ չունենք… Միակ ելքը առայժմ աննամուս սերժիկից ազատվելն է… Ինչքան շատ ենք ատում, այնքան նա սեղմում է օղակը, իսկ մենք ոտքի վրա օղակը պարանոցներիս դեռ սպասում ենք… ՀՐԱՇՔԻ…. Սասնա ծռեր տղաների արածն արդեն իսկ հրաշք էր, այն պետք է դարձնել ռեալ իրականություն…Արարչաշնչում՝ – Մայրենի լեզվումս, ընդամենը մի փոքր հոգոց է տարբերակում «Ցեղ» եւ «Ցեխ» բառերը։

Մեր ընկեր Դաւիթը Ռուսաստանից գրում է. «Ինչ են ուզում? գնանք քաղաքակիրթ երկրներին լիսկայից,լֆիկից պատմենք…? ասենք սոված ենք? խոանում ենք? ոնց հիմնավորենք մեր ընդվզումը? Մի մասը արդեն ճիշտ ուղղու վրա է, սերժը եկել է զանգվածային կեղծված ընտրություններվ,բայց դրան անհրաժեշտ է կցել նաեւ մեր ազգի Սահմանադրության խայտառակ կեղծումը… Երբ Հայրիկյանը խոսում է այդ մասին, մի պահ թվում է,որ մարդիկ

Ուզում էի արձագանքել որոշ գրառումների ու գնահատականների եւ խնդրել չմոռանալ համբերելու օգտաշատ պատուիրանը։ Մասնաւոր նամակներ գրել չեմ կարողանում այս համակարգչով, չնայած շատ կուզէի անմիջական գրել բարեկամներիս։ Ինձ գրուած նամակներն էլ չեն բացւում։ Ուրեմն վաղը կարձագանքեմ։ Իմ այսօրուայ ելոյթի մասին. Այն նախատեսուած չէր, նոյնիսկ անակնկալ էր։ Անակնկալ, որովհետեւ բացակայողներից մէկի փոխարէն պէտք էր ասպարէզ գալ՝ մնալով <<նախնական

Շատ բողոքներ են հնչում, նաեւ ուղղակի հասցէագրում ինձ թէ ինչու՞ առաջին գծում չեմ, ինչու՞ ամեն բան իմ ձեռքը չեմ վերցնում…Մի վերացական հարց տամ (վերացական լոկ առաջին հայացքից)։ Աւելի քան հիսուն տարուայ ազգային քաղաքական (ԱՆԸՆԴՄԷՋ) կեանքս բաց դրուած է ձեր առջեւ։ Յիշու՞մ եք մի պահ, երբ ես ու զինակիցներս ալիքի վրա թռած լինենք…Բայց անկասկած գիտեք լուրջ դրուագներ, երբ ալիք ստեղծել ենք։ Շարունակութիւնը մտածեք ինքներդ…Տերեւի պէս

Սա կապ ունի Ղարբաղի խնդրի հետ, որովհետև եթե այս տարածքն ազատելու ժամանակ խմբի անդամները բոլորը զոհվեն կամ անգամ նրանց Եվրոպական դատարան ուղարկեն, չեզոքացվում է այն վերջին ուժը, որը կարող է խանգարել Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդ Լավրովի պլանի ի կատար ածումը: Հայաստանի իշխանությունները համաձայն են այդ պլանին, ընդդիմությունը դեմ չէ, հասարակության համար մեկ է Ղարաբաղի հարցը, Արևմուտքն ու Ռուսաստանն էլ շահագրգված են, որ այս հարցը հնավորինս շուտ լուծվի: Ռուսաստանը ցանկանում է այս հարցը լուծելով՝ խաղաղապահներ բերել Հարավային

Արդեն 5 օր է ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև Հայաստանի մարզերն ու սփյուռքը լարված վիճակում հետևում են Երևանում կատարվող իրադարձություններին, որոնք ձեր իրականացրած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքն են։ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են բռնապետության և անարդարության սոսկալի հասարակարգում։ Դրա վկայությունն են ձեր ձևավորած համակարգի դեմ ճարահատյալ քայլերի գնացող անձանց նկատմամբ անարդարացի հաշվեհարդարի միջոցները, երբ լուրջ քաղաքական ընդվզումներով պայմանավորված արարքները իրավապահ համակարգի կողմից որակվում են որպես ծանր քրեորեն պատժելի արարքներ և ամեն ամիս երկրում նոր քաղբանտարկյալ ենք ունենում, ինչը հիմք է հանդիսանում համաժողովրդական ցասումի աճի և վրեժխնդրության։ Դեռ երեկ էր, երբ Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոպի Ֆրանցիսկոս պապը ձեր ձեռքն էր սեղմում և 2 օր շարունակ ողջ հայությունը ականատեսը դարձավ մարդկային հոգու վեհության, մեծահոգության, անչափելի մարդասիրության և կորովի օտար ժողովրդի նկատմամբ, քանզի մարդ բարձրագույն արժեհամակարգը ազգություն չի ճանաչում, այն համամարդկային է։ Կարծում եմ, որ ձեր հոգում դեռ պահպանված պետք է լինեն այդ մարդու դրսևորած հումանիզմի հետքերը, որոնք եթե հավաքեք ձեր առողջ գիտակցության մեջ,ապա դրանք հիմք կհանդիսանան այս իրավիճակը անարյուն լիցքաթափելու համար։

Ժողովուրդ ջան, բոլոր կրքերը հարկավոր է հանդարտեցնել, համախմբվել դեպքի վայրում և սառը և կշռադատված քայլերով թույլ չտալ արյունահեղություն սկսվի։ Պահանջը հստակ է՝ազատել բոլոր քաղբանտարկյալներին և պաշտոնապես տալ երաշխիքներ, որ իրավական հետագա հետապնդման չեն ենթարկվի։ Այս իրավիճակը խելացի ձևով օգտագործել է պետք և ոչ տրվել կրքերին։ Ժողովուրդ ջան, հասարակության կորիզը ինքնակազմակերպվել է և այսօրվանից սկսած ժամը 18։30-ին

 

սպասում է ձեզ Էրեբունու ոստիկանության շենքի մոտ։ Ոստիկանական բանդան ամեն վայրկյան կարող է նախահարձակ լինել, բոլորս պետք է այնտեղ գնանք և թույլ չտանք դա։ Ինքնակազմակերպվեք, դուրս եկեք փողոց,այն ինչ պետք էր գրել ու խոսել բոլորս ասացինք, ամեն ինչ պարզ է, հիմա ձեր տեղը դեպքի վայրում է։

Top