ԱՄՆ-ի դեսպանի այս հայտարարության գինը Հայաստանի հաշվին որևէ լուրջ զիջումն է, որը Սերժը խոստացած կլինի սրա համար, իսկ հետևանքներից մեկը այն է, որ Սերժը ստացավ կանաչ լույս շատ ավելի կոշտ հաշվեհարդար տեսնել Սասնա Ծռերի խմբի և նրանց շրջապատի նկատմամբ, ինչի արդյուքները շատ շուտով ականատես կլինեք սպասվելիքից ավելի դաժան դատավճիռների և հալածանքների տեսքով: Ու այս ամենի մեղավորներից մեկը հենց Սասնա Ծռերի որոշ անդամներ էին, որոնք փոխանակ ողջ գաղափարախությունը ու իրենց գործողությունները կառուցեին ռեժիմի տապալման վրա, որոշեցին իրենց երևակայել հզորագույն գեոքաղաքական գործիչներ և իրենց էլ տեղավորել գերտերությունների բախման կիզակետում, առավել ևս որ գերտերություններից ոչ մեկը իրենց որևէ խոստում կամ երաշխիք չէր տվել: Հայաստանի հաշվին որևէ լուրջ զիջումն է, որը Սերժը խոստացած կլինի սրա համար, իսկ հետևանքներից մեկը այն է, որ Սերժը ստացավ կանաչ լույս շատ ավելի կոշտ հաշվեհարդար տեսնել Սասնա Ծռերի խմբի և նրանց շրջապատի նկատմամբ, ինչի արդյուքները շատ շուտով ականատես կլինեք սպասվելիքից ավելի դաժան դատավճիռների և հալածանքների տեսքով: Ու այս ամենի մեղավորներից մեկը հենց Սասնա Ծռերի որոշ անդամներ էին, որոնք փոխանակ ողջ գաղափարախությունը ու իրենց գործողությունները կառուցեին ռեժիմի տապալման վրա, որոշեցին իրենց երևակայել հզորագույն գեոքաղաքական գործիչներ և իրենց էլ տեղավորել գերտերությունների բախման կիզակետում, առավել ևս որ գերտերություններից ոչ մեկը իրենց որևէ խոստում կամ երաշխիք չէր տվել:

Էլ չի լինում կարդալ ես էժանագին պաթոսը: Ոնց, իրոք կային իդոտներ որ մտածում էին որ Ժիրայրը այս ռեժիմի կողմից չի դատապարտվելու՞: Չլինի սպասում էինք որ մի հատ էլ կարող ա պարգևատրելու են ու դափնիներով ճանապարհեն տուն: Համ ասում եք Հայաստանում ռեժիմ ա, համ տարակուսում թե այդ ոնց դատապարտեցին այդքան տարով: Անկեղծ ասած նման ռեժիմի պարագայում դեռ գոհ եղեք որ ցմահ չեն տվել: Կարային հանգիստ ցմահ տալ, ու հաստատ ոչինչ տեղի չէր ունենա…

Պատրաստ եմ տարատեսակ քաղաքական զանգուլակներին մատուցել քաղաքագիտական խորհդատվություններ, իհարկե պատշաճ գրավոր հարցման պարագայում…

Այնքան ա ասում, որ էլ չեմ զարմանա, եթե իմանամ, որ Հրանտ Բագրատյանը իրենց տան նկուղում արդեն մի քանի ատոմային ռումբ ա տաշել, սարքել…

Մի հատ արդի քաղաքական անեկդոտ պատմեմ… 78+

Մեկը մարտի 8-ին վարդեր ա տանում Ազգային ժողով նվիրելու Հանրապետական կանանց, մի հատ վարդ էլ Գալուստ Սահակյանին ա նվիրում: Գալուստը հարցնում ա բա ինձ խի, ասում ա պակաս լիրբն էլ դու չես…

Թերևս համատարած բնույթ է ստանում Սահմանադրությունը խախտելու երևույթը…Կամ այդ ինստիտուտն է իրեն սպառել…Մյուս կողմից էլ տրվել էին 10 պատվիրաններ… Հայկական, ինչպես նաև, ցանկացած բռնապետության դեպքում, երկրի բոլոր ռեսուրսները,սկսած օրենսդրությունից և վերջացրած կենդանի մարդկանց կյանքերով, օգտագործվում են ի օգուտ միայն այդ ռեժիմի շահերի: Ոչ մի զարմանք չի առաջացնում,հակառակը`օրինաչափություն է: