Մեկը կար, դե հին ծանոթ էր, իշխանափոխության օրերին հա չաթով հարցնում էր թե բա ինչ անեմ, ես էլ դե կատակով ասում էի զիլ կարգախոսներ գրի որ դե լավ նկատեն ու մի պաշտոն տան, դե ինքն էլ գրում էր, գրում էր ու գրում: Էն օրը նկատեցի, որ ինձ ջնջել ա ֆեյսի ընկերների շարքերից ու իմ հասցեին ինչ-որ էշություններ գրել: Բայց պաշտոն դեռ ոնց որ թե չեն տվել, բայց դե ակնհայտ ա որ ճիշտ ուղղու վրա ա…))

Առավոտյան նստա տաքսի, տաքսիստը պատմում էր ոմն Կիվիրյանի մասին, ում մոտ «դաժե Ցուկերբուրգը փողով ստատուսներ ա պատվիրում» (դե տաքսիստ տղա ա, լավ չէր կարում արտասանել Մարկ ախպոր անունը): Զգացի, որ մոտը ոչ միայն հպարտություն ա մեծն հայի համար, այլ մտորում ա` ոնց տաքսի քշելը թարգի, ինքն էլ անցնի էդ գործին…

Հաշվի առնելով, որ որ վերջին շրջանում ֆեյսբուքը հեղեված ա արտահոսքերով այն մասին, որ քաղաքական ուժերը ընկած լրատվական կայքեր են գնում, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ վաճառել սեփականության իրավունքով ինձ պատկանող կայքերից մեկը: Գործարքի առաջարկ ունեցողները կարող են կապվել անձամբ իմ հետ մանրամասները քննարկելու համար…

Առաջարկս կատակ չի…

Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել ա նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը, երբ իրենք գրգռված էմոցիայի ֆոնի տակ կորցնում են կապը իրականության հետ , անկարող են դառնում հաշվարկելու իրենց հնարավորությունները ու իրենց քայլերի բոլոր հետևանքները, անկարող են լինում ունկնդրել սթափության ու խելամտության ցանկացած կոչ` դրանք զանգվածաբար որակելով որպես սադրանք, ու լավագույն դեպքում ուշքի են գալիս միմիայն դաժան աղետից հետո: Հիմնականում ազգերին զանգվածային փսիխոզի են հասցնում սեփական կառավարիչները իրենց սխալները քողարկելու ու ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար…