Իհարկէ, իմ ոչ թէ մէկ, այլ երեք-չորս ելոյթները ֆրանսիական հեռուսատընկերութիւններով ոմանց դուր չէին գալիս, որովհետեւ նրանք «Լենին-պարտիա-գորբաչով» ստրկամտութեան կողմնակիցներ էին, իսկ ես խօսում էի Սովետի գոյութեան անօրինականութիւնից եւ Հայաստանի անկախութիւնից․․․ Ի դէպ, այդ օրերին Փարիզի փողոցներում օտարներ էին մօտենում եւ խնդրում լուսանկարուել, այնքան շատ էր ֆրանսիական մամուլը գրել «ԽՍՀՄ ամենահեղինակաւոր այլախոհի մասին»։ Միայն հայերից թարախակիրների մօտ են բացասական յիշողութիւններ մնացել, զի նրանց դուր չէր գալիս, որ ես վստահօրէն ազդարարում էի, թէ շուտով ստիպուած են լինելու ինձ թոյլ տալ վերադառնալ՝ ինչը եւ եղաւ։

Այսօր տեղի ունեցած ԱԻՄ նախագահութեան նիստում որոշուեց․ Եթէ ՀՀ Վարչապետը ԱԻՄ ուղերձին ողջամիտ ժամանակում (մինչեւ սեպտեմբերի 29-ը չարձագանքի, եթէ ի պաշտպանութիւն քաղաքացիների իրաւունքներրի մեր այդ նախաձեռնոթիւնը համարժեք (ադեկուատ) վերաբերմունքի չարժանանայ, ապա քաղաքացիներն իրաւունք կունենան անցնել գործողութիւնների։

Շնորհավորում եմ ոչ միայն Հայ ժողովրդին, այլ բոլշևիկյան կայսրության բոլոր ազգերին , ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ջահակիր կազմակերպության ստեղծման կապակծությամբ , ինչա դառավ բոլոր ազատատենչ ազգերի համար ուղեցույց դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, թե ԱՄԿ-ն ընդաթակյա իր գործնեությամբ, թե ԱԻՄ-ը իր բացայաըտ պայքարով բռնատիրության դեմ, ոչ միայն լոք հայկական արժեք էն, այմ համամարդկային , բազմաթիվ ազգերի ազատության փարոս,,, այնպես որ ԱԻՄ-ի ծնունդի կապակծությամբ պետք է շնորհավորել ոչ միայն Հայ ժողովրդին , այլ բոլոր ազատատենչ ազգերին, հատկապես բոլշևիկյան կայսրությունից ազատված, նախկին սովետի հանրապետությունների և արևելյան Եվրոպայի ազգերին……ՇՆՈՐՀԱՎՈՐ>>>>>>>>>>>>>>>>

Ու այս պարագայում հասարակության լայն շերտերը ոչ թե ողջունում են հարցերի լուծումը օրենքի ու դատարանների միջոցով, դեռ մի հատ էլ ծաղրում են այ այդպիսի մոտեցումը և ծափ են տալիս փաստացի բեսպրիդելի կոչերին: Այստեղ խնդիրը միայն նա չէ, որ հասարակության լայն շերտերը իրենց քաղաքական նախասիրությունների, պաշտամունքների ու անտիպատիների պարագայում չեն ընդունում հարցերի իրավական լուծման իմպերատիվ անհրաժեշտությունը, ինչը բացառում է իրավական պետության կառուցումը, այլ որ քարոզչությամբ տարված մարդիկ հավանաբար չեն էլ գիտակցում, թե որտեղ է լարված թակարդը: Այնպես չի, որ ներկայիս իշխանությունների հակառակորդները տառապում են հարցերի իրավական լուծման ցանկությամբ, ընդհակառակը, իրենք բավականին մասնագիտացած են հարցերի ուժային լուծման մեջ, ինչի համար ունեն և ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ու հավանաբար ներքուստ միմիայն ուրախ են, երբ զանգվածաբար մերժվում է իրենց առաջարկը շարժվել օրենքով:

 

Մեսրոպեան միասնական ուղղագրութեան վերականգնումն աւարտին հասցնելու կողմնակիցների միաւորումը իր սեպտեմբերի 22-ի Գիտութիւնների Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտում կայացած նիստում միաձայն որոշում ընդունեց դիմել ՀՀ կառավարութեանը նախորդ իշխանութիւնների ընդունած ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷ անուանումը ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՏԵՍՉՈՒԹԻՒՆ անուամբ փոխարինելու կոչով։ Ինչպէս ընդգծում էին նախաձեռնողները, «Լեզուի կոմիտէ» անուանումը չի հստակեցնում՝ ա) թէ որ լեզուի մասին է խօսքը եւ բ) անհարկի միջազգային եւ որոշակի բովանդակութիւն չպարունակող «կոմիտէ» եզրն է կիրառում՝ հայերէնում առկայ, շրջանառուած եւ կառոյցի բնոյթն աւելի հստակ ներկայացնող «տեսչութիւն» բառի փոխարէն։։ Միաժամանակ որոշուեց Միաւորման համացանցային էջ ստեղծել, որի պատասխանատւութիւնը ստանձնեց Միաւորման գաղափարի երիտասարդ նուիրեալ Դաւիթ Աղաջանեանը։

Կէս ճանապարհից զգացի, որ մանր ու մեծ անկայուն քարերի դաշտում այլեւս տհաճ է բարձրանալը, բայց իջնելն աւելի վտանգաւոր էր։ Մնում էր քայլել առաջ ու դէպի վեր։ Դարձաւ զառիթափ, հաւասարակշռութիւնս էլ դժուար էի պահում, բայց ելք չկար։ Հանգստանալով ու մեծ զգուշութեամբ, սակայն կարծածիցս 40 րոպէ ուշ հասա գագաթին։ Մերոնք արդէն հետ էին իջնում ինձ գտնելու։ Մոտեցայ գագաթի արեւմտեան հատուածին ու գոռացի, որ վերեւում եմ։ Այս անգամ հանդիպեցի այն մարդկանց, ովքեր չիմանալով, որ իմ կառուցածն է այդ հիւղակը, մի անգամ հատուկ արշաւախմբով բարձրացել են ու պատերից մէկն հիմնովին վերանորոգել։ Արտաւազդ էր անունը, ում մտերիմները Արթուր են կոչում։ Մի մարդ էլ Վոլոդիա անունով՝ ինձնից 4 տարի մեծ, կարծեմ 700 անգամ էր եղել Արագածի գագաթին։ Վերեւում բաւական ցուրտ էր․ համարեայ ձմեռ։ Չգիտեմ, կհասցնեմ այս տարի եւս մէկ՝ 30-րդ անգամ բարձրանալ, բայց դա էական չէ։ Արարատի գագաթ գնացող Համլետն ու Համիկը թող բարեյաջող բարձրանան ու վերադառնան։

Պրն Հայրիկյան ընտրությունները վերջացան։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել օգոստոսին հայտարարված,բայց մի տեսակ «մոռացված» փաստի վրա՝ Արարատ Միրզոյանը օգոստոսին հայտարարեց,որ վարչապետից հրահանգ է ստացել զբաղվել Սահմանադրության փոխելու հարցով,այսինքն ԵԹԵ հիմա նա անում է հրահանգը,ապա ԿՐԿԻՆ 1 ուժի կողմից սահմանադրություն փոխվելու վտանգ ունենք։ Անկախ նրանից,կընդունվի Ձեր տարբերակը թե բոլորովին այլ Սահմանադրություն արդյունքում կկազմվի, քանի որ Դուք առաջինն էիք բարձրաձայնում այդ խնդրի մասին,խնդրում եմ հետևողական մոտեցում դրսևորել, նույն սխալը չկրկնենք,1ուժը չպիտի մայր օրենք փոխի։

Առավոտվա գրառումովս հենց դա նկատի ունեի…Հիշենք ժողովրդին ուղղորդող այն ժամանակվա ամբոխավարների տրամադրվածությունը պուտչից առաջ և հետո…Մեր ժողովրդը ոչ թէ հանրաքվեի միջոցով նվաճեց քաղաքական անկախություն,այլ հերթական անգամ ծուղակն ընկավ:Անկախականներիս(Էն ժամանակ ես համարյա երեխա էի)ձեռք էր տալիս ձևական հանրաքվեի 99,5% այոն,բայց….Մնացածը չեմ ուզում մեկնաբանեմ

փաստացի ապացույց թե ոնց էին ծպտյալ ԿԳԲ-իստական իշխանությունները Հայաստանում խոչնդոտում Անկախության Հանրաքվեի անցկացումը, նրանց հաջողվեց քայն 1991 մարտի 17-ից հետաձգել մինջև սեպտեմբերի 21-ը, այդ ժամանակը օգտագործվեց իրենց ազգադավ իշխանությունը ամրապնդելու համար……

Քաղաքացիների իրաւունքների հակառակորդների համար խորհրդարանական համակարգը լաւն է, զի քաղաքացին արտամղւում է քաղաքական կեանքից։

միանշանակ այսօր Հայաստանը ինքնորոշվեց ու դուրս եկավ սսհմի կազմից անկախ և ինքնուրույն ապրելու համար: Բայց քանի, որ հնդուշկեն էր մեր ինքնորոշված ու անկախ հանրապետության առաջին նախագահը, ինքնորոշման անունը իր մանկլավիկների ու պնակալեզների հետ միասին փոխեցին ու անկախություն դարձրին, ու իրեն կոչեց անկախ հայաստանի առաջին նախագահ: Այսօր ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ տոնն է:

Որքա՞ն է հաւանական, որ ես որ պատահական գրառումներ չեմ կարդում եւ օրէկան մի քանի հազար նիւթ եմ ստանում, կը նկատէի օրիորդի մի քանի տողը։ 1։100։ Նուազեցնենք՝ 1։10։ Արդիւնքում ես այսօր ականատեսը եղայ մի երեւոյթի (ինձ հետ նաեւ դուք, իմ դիմագրքային ընկերներ), որի հաւանականութիւնը 1։ 45 000 000-ի էր հաւասար։ Այսինքն, եղել է մի բան, որի չլինելու հաւանականութիւնը մի քանի միլիոն անգամ աւելի էր քան լինելունը եւ բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցաւ։ Հետեւութիւն․ երբեք որեւէ բան անհնարին մի համարեք։

Ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե ֆեյսում մի քանի Նիկոլ գովացող ֆեյք գրեն, որ ԱԱԾ-ի պետին ձայնագրել է ասենք ոչխարապահ Վաղարշ պապին, հաջորդ օրը իրավապահները խուղարկության սանկցիայով կլցվեն Վաղարշ պապու տուն, չմոռանալով խուզել նրա ոչխարներին, մտածելով որ հավանաբար դմակների տակ են տեղադրված ձայնագրման սարքերը: Այս պետության մեջ հաստատ ինչ-որ բան լրիվ են չի…

հա բայց դա Երեւան թդէի գլխավոր խմբագիրնա նշան տեսակետ հայտնել։ իսկ մենք չգիտենք, թե իրականում ԱԱԾ ինչ ինֆորմացիա ուներ։ բացի դրանից եթե կա կասկած, որ լրատվամիջոցի մատը խառն է այդ գաղտնալսումներին, ապա նաեւ շատ նորմալ է, որ իրավապահ մարմինները մտնում եւ խուզարկում են։

Top