Մտածում եմ շանս կապույտ գույնի ներկեմ, բալքիմ հաջորդ Ազգային ժողովում պատգամավոր դառնա․․․ Իրանք մենակ թռչող կոկորդիլոս են ընգրկում իրենց ցուցակ, կամել ուռած տանզանիացի: Չալոն էլ էր էդ երազանքներով, էն էլ խեղճին խաբեցին Էտ ազնիվ կենդանուն էն անիրավ աշխարհքը մի գձի Ինչպես ասում էին հին շումեռները, երբ կրկեսի ներկայացումը ավարտվում ա, դրեսիռովշիկ Վաչոն նորից իր գազանիկներին քշում ա հետ վանդակները․․․ Ֆեյսբուքյան աշխուժակ Ա․Մ․ զեկուցում է կառավարության անդամ Չ․Տ․ Արգիշտի Կիվիրյանի հերթայան ստատուսի մասին․․․

Նկարիչ՝ Կոշկակար Վալոդ

Այդ ոնց ա լինում, որ Բոլթոնը զանգում ա Նիկոլին, Արցախյան հարց չեն քննարկում, զանգում ա Ալիեւին, Արցախյան հարց են քննարկում։ Հիմա կամ Նիկոլը չի ջոկել որ Բոլթոնը ասածները Արցախի մասին են եղել, կամ Բոլթոնը հասկացել ա ու Նիկոլի հետ անիմաստ ա բան քննարկելը… Շատ բարդ ա պատկերացնել այն լրագրողի դեմքը, ով փորձել ա հասկանալ, թե ոնց կարող է “Հյուսիսային հոսք-2” գազատարը, որը պետք է Բալթիկ ծովով կապի Ռուսաստանը Գերմանիային, աշխարհագրորեն անցնի նաև Հայաստանով։ Սենց դաժան բաներ միք անի մարդկության նկատմամբ․․․

Ամփոփելով դիտումները արձանագրեցի, որ տաս օրուայ մէջ դիտեց 72000 մարդ։ Սուտ յեղափոխականների մասին ճիշտ խօսքն այս քանակով մէկ ամիս առաջ դիտող չէր լինում։ Հետաքրքրական է, որ քիչ առաջ նշածս Արմանդո Վալլադարեսի վերաբերեալ այս վաւերագրականում Վալլադարեսի դուդուկն է օգտագործուած․․․ Արդյոք կարելի է խիստ պատահականություն համարել, որ մեկ օրվա մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մեկը դառնում է Նիկոլի Մամուլի քարտուղար, իսկ մյուսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախագահ։ Արդյոք դա չի նշանակում, որ տեղեկատվության տարածման և վերահսկողության առանցքային պաշտոններում նշանակվում են մարդիկ, ովքեր կկարողանան ավելի փութաջանորեն կյանքի կոչել Լևոնի “խաղաղության” կոնցեպտի քարոզչությունը և տարածումը․․․

Շնորհաւոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը․․․Շնորհակալ եմ ճակատագրից, որ ազգային բանակի՝ հայ զինուորի մասին երգեր ու բանաստեղծութիւններ գրելուն զուգահեռ 1969 թ՝ «Հայ ենք մենք» երգը), ԱՄԿ-ն ազգային բանակի նախակերպարը դարձնելուց (1973 թ. Աշոտ Նաւասարդեան ու Ազատ Արշակեան՝ աւագ տասնապետներ․․․), 1990-91 թթ. Գերագոյն խորհրդում Ազգային բանակի վերաբերեալ նախաձեռութիւններով կռիւ տալուց տարիներ անց բախտ վիճակուեց նաեւ դառնալով ամենակարեւոր տարածաշրջանի պարետն ու Սիւնիքի աշխարհազօրի հիմնադիր հրամանատարը (նշանակուած ՀՀ նախագահի ու հաստատուած ՀՀ Խորհրդարանի կողմից) ազգիս նաեւ շարքային զինուորներից լինել։

Ինչպես ասում է Եկածերինը, խելքը դա նախապայման ա, որի այլընտրանքը դեբիլություննա․․․)) Քանի դեռ բոլորը վերև են ձգտում, առաջ գնալուց ձեռ քաշեք… Եկածերինն էլ առաջ կգնա ուրեմն))) Մնացինք մենք Փաստորեն Արմեն Աշոտյանը անգործ չի մնացել, մանկապարտեզում ձեռի հետ դայակություն ա անում․․․)))) Նախագահ Արմեն Սարգսյանը էլ կարա քուչեքում համապատասխան երեխա չփնտրի, հաջորդ անգամ գնա Ազգային ժողով ու այնտեղի մանկապարտեզի հետ պաղպաղակ ուտի․․․

Իհարկե երկրում լիքը բան ա փոխվել, օրինակ առաջ Ազգային ժողովում մի հատ Գալուստ կար, իսկ հիմա առնվազն մի 100։ Այսինքն հարյուրապատիկ աճ եք տվել․․․ Էտ արդեն բարիկադի մյուս կողմնա՞ վճարում )))) Ասում են Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապը հերքում ա․ որ ինքն էլ պարգևատրել ա ոստիկան Աշոտի կեղծ տատուն․․․Իմ դեմքը, երբ Աստծուց պարգեւավճար եմ սպասում… Հայկական իրականության մեջ ձևավորվել էր մի ավանդույթ, որ այն իշխանությունը, որը Արցախյան հարցում ընդունակ չի դիմանալու ճնշումներին և պահել ձևավորված ստատուս քվոն, պետք ա խելոք հեռանա։ Հույսով եմ Նիկոլը դա հասկանում ա․․․

Շիրազն ել էր դեմ դրան,բայց տեսեք, թե ինչքան ոչ հայկական անուններ չկրողներ ինչ հետագիծ են թողել պատմության մեջ։Էույնունն է կարեվորն՝ հիմքն!Փայտ է, քար է, ավազ է թե ծղոտ,չ°է որ կառուցելուց այն ծռվում է ոչ թե նրանից ,որ անունն քար է կամ չէ՝ այլ բաղադրույթնունից։ Նյութին անդրադառնալն ավելի պտուղ կտա եվ ավելի կամրացնի բոլորին։Ես լիովին հասկանում եմ ակնարկն,1:4=0,25℅,սակայն դրա մեջ նյութն ունի 300 տարվա պատմությում։ Լավ կլինի հրապարակելն հայկական անուններն ու իմաստներն ,կլինի արթնացում Ոգու։

Դավոսի այս տարվա ֆորումում բացակայում էին ԱՄՆ-ի, Բիրտանիայի, Ֆրանսիայի պատվիրակությունները։ Բա ինչ աներ Նիկոլը, մնում էր Իլխամի հետ նկարվելը․․․)) Մի հատ հին քաղաքական անեկդոտ պատմեմ… Արջը գիշերով շվշվացնելով անտառով գնում ա, մեկ էլ տեսնում ա ծառի հետևից երկու խոշոր աչքեր: Վախեցած հետ ա թռնում, գոռում ա ես ով ա, մեկ էլ թե բա Մուկիկն ա….- Բա խի են աչքերդ տենց խոշորացել… – Քա- ա-ք-ու–մ եմ, Վալոդ հոպար… Սրանք Ալիևից էլ կարող ա պարգևավճար ուզենան, առավել ևս որ Հայաստանից բյուջեից շուտով բան քերել չի լինի․․․

Ես նոյն Պարոյրն եմ, նա, որը 1967 թ․-ից ԱՄԿ-ի անդամ է, եւ որին կալանաւորել են իր հայրենասիրական հայացքներից հրաժարուած չլինլու համար։ Նախորդ 24 յունիսի 74թ․ դիմումիս մէջ Ազգային Միացեալ Կուսակցութեան նշածս երեք դատաւարութիւններին աւելացաւ եւս երկուսը։ Յուլիս ամսին (Հայաստանին անկախութիւն ցանկանալու համար) ազատազրկման դատապարտուեցին Մարիտրոսեանը Նորիկը (3 տարի), նրա եղբայր Մարտիրոսեան Սամուէլը (2.5 տարի), Բադալեան Լեւոնը (2.5 տարի) եւ Խաչատրեան Ռուբէնը (2.5 տարի)։ Երկար չեմ գրի։ Սովորեք ցեղասպանութեան՝ «գենոցիդ» տերմինի ճիշտ նշանակութիւնը, նրա իմաստն ըստ ՄԱԿ-ի բնորոշման եւ երբ սովորեք, կը տեսնեք, որ ես ճիշտ եմ Ազգային Միացեալ Կուսակցութեան նկատմամբ Ձեր ակամայ (ակամայ, որովհետեւ Դուք միայն կատարող եք) թողտւութեամբ գործադրուող, պետականօրէն խրախուսուող բռնութիւնները ցեղասպանութիւն համարելով։

45000 դիտողն արդէն թիւ է։ Ուրեմն մտածող մարդիկ իրար են փոխանցում եւ հաւանում են, իսկ իրենց «ճիւղակոտոր անող» զոմբիներին միայն մի բան խորհուրդ կը տամ՝ ուշադիր լսել ասածներս ու հասկանալ, որ ես ինձ համար ոչինչ չեմ ուզում եւ իմ մտահոգութիւնների կիզակէտում ինչպէս 50 տարի առաջ այդպէս էլ այսօր մի բան է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ու նրա հիմք հանդիսացող Հայաստանի քաղաքացին՝ իր իրաւունքներով ու պարտականութիւններով․․․ Ցավոք զոմբիների քանակը դեռ գերակշռում է։

Top