ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ Բ-գրքի համար Ամենակարողին երախտագիտութիւնս յայտնելուց առաջ եւ յետոյ ուզում եմ Փառք տալ մեր Տիրոջը այն բանի համար, որ ինձ արժանի արեց այս կեանքն ապրելու, այսպիսի կեանք ապրելու, առանց որի, բնականաբար, ես գրելու բան չէի ունենայ։
Շնորհակալ եմ նաեւ այն բանի համար, որ Տէրն ինձ թոյլ չտուեց մեծամտանալ եւ օգնեց մշտապէս գիտակցել, որ ես ընդամենը մի փոշեհատիկ եմ Իր ՏԻԵԶԵՐԱՍՓԻՒՌ տիրոյթում, որին ինքը բարեհաճել է նկատել եւ օգտագործել իր նպատակների համար։


Ես չկարողացայ ստանալ այն աջակցութիւնը, որի օգնութեամբ կը կարողանայի իրականացնել մեր ԵՐԿՐԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ վերականգնելու մեծ երազս։ Աւելին՝ սատանայապաշտ ուժերը կարողացան ամենաստոր ձեւերով իմ դէմ հանել նաեւ նրանց, ում համար ես ապրել եմ ողջ կեանքս։ Հասկանում եմ, որ ինչ-որ փուլից իմ ձախողումներն էլ իմը չեն, այլ Քո արդարացի գնայատականը մեր հանրութեանը։ Քո սպասաւորներից մէկը դեռ քսանհինգ տարի առաջ փոխանցեց «Աստծու հետ գնայ, բայց մի փորձիր նրանից առաջ անցնել։ Ասացիր՝ Սահմանադիր ժողովի մասին։