Քաղաքացիների իրաւունքների հակառակորդների համար խորհրդարանական համակարգը լաւն է, զի քաղաքացին արտամղւում է քաղաքական կեանքից։

միանշանակ այսօր Հայաստանը ինքնորոշվեց ու դուրս եկավ սսհմի կազմից անկախ և ինքնուրույն ապրելու համար: Բայց քանի, որ հնդուշկեն էր մեր ինքնորոշված ու անկախ հանրապետության առաջին նախագահը, ինքնորոշման անունը իր մանկլավիկների ու պնակալեզների հետ միասին փոխեցին ու անկախություն դարձրին, ու իրեն կոչեց անկախ հայաստանի առաջին նախագահ: Այսօր ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ տոնն է:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե ֆեյսում մի քանի Նիկոլ գովացող ֆեյք գրեն, որ ԱԱԾ-ի պետին ձայնագրել է ասենք ոչխարապահ Վաղարշ պապին, հաջորդ օրը իրավապահները խուղարկության սանկցիայով կլցվեն Վաղարշ պապու տուն, չմոռանալով խուզել նրա ոչխարներին, մտածելով որ հավանաբար դմակների տակ են տեղադրված ձայնագրման սարքերը: Այս պետության մեջ հաստատ ինչ-որ բան լրիվ են չի…

հա բայց դա Երեւան թդէի գլխավոր խմբագիրնա նշան տեսակետ հայտնել։ իսկ մենք չգիտենք, թե իրականում ԱԱԾ ինչ ինֆորմացիա ուներ։ բացի դրանից եթե կա կասկած, որ լրատվամիջոցի մատը խառն է այդ գաղտնալսումներին, ապա նաեւ շատ նորմալ է, որ իրավապահ մարմինները մտնում եւ խուզարկում են։

Ռոբերտ Քոչարյանի Աքիլեսյան գարշապարն իր ապօրինի միլիարդներն են… Ահա, թե, որ ուղղությամբ պիտի նայեն քննչական մարմինները։ Վատ չի լինի, եթե նրան հպատակ շները տիրոջը սատարելուց առաջ փորձեն գտնեն և ի ցույց դնեն այդ միլիարդների ,,օրինական,, հիմքերը։ Սեփական ,,քաղաքական կշիռը,, գիտակցող նախկին նախագահը պիտի լավ հասկանա, որ հայկական քաղաքական բորսայում այլևս իր արժեթղթերը մարված են, բայց և այնպես, դա չի նշանակում, որ Ղարաբաղում դրանք ի սպառ գոյություն չունեն։ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղի նախագահ ընտրվելու դեպքում Հայաստանի և Արցախի արանքում սարսափելի սեպ կխրվի։ Ազգությունը չգիտակցող այդ թշվառ ալբանացին ,,պատմության աղբանոցում,, հայտնվելուց առաջ իր հետ կարող է աղբարկղ ներքաշել նաև մեր բոլոր պատմական ձեռքբերումները։ Զգոն եղեք՝ հայեր…

100 տարի առաջ էլ էին ռուսաստանը թաղում,14 անտանտի երկրներ ինտերվենցիա,քաղ կռիվներ սկսեցին ռուսաստանը բաժան բաժան անելու համար,չստացվեց,նույնը հիմա է կրկնվում…14 երկրներին միացան դաշնակները,կորցնելով ամբողջ պատմական հայաստանը, “փրկելով” 8 000 քատ կմ երևանի նահանգ ռեզերվացիա ՀՀ-ն՝Բաթումի պայմանագրով,բոլշեվիկները հետո դարձրին 30 000քառ կմ….ժամանակները կրկնվում են,….այս անգամ ֆարսի տեսքով՝Հայաստանի իսպառ վերացմամբ

Հաշվի առնելով, որ որ վերջին շրջանում ֆեյսբուքը հեղեված ա արտահոսքերով այն մասին, որ քաղաքական ուժերը ընկած լրատվական կայքեր են գնում, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ վաճառել սեփականության իրավունքով ինձ պատկանող կայքերից մեկը: Գործարքի առաջարկ ունեցողները կարող են կապվել անձամբ իմ հետ մանրամասները քննարկելու համար…

Առաջարկս կատակ չի…

Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել ա նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը, երբ իրենք գրգռված էմոցիայի ֆոնի տակ կորցնում են կապը իրականության հետ , անկարող են դառնում հաշվարկելու իրենց հնարավորությունները ու իրենց քայլերի բոլոր հետևանքները, անկարող են լինում ունկնդրել սթափության ու խելամտության ցանկացած կոչ` դրանք զանգվածաբար որակելով որպես սադրանք, ու լավագույն դեպքում ուշքի են գալիս միմիայն դաժան աղետից հետո: Հիմնականում ազգերին զանգվածային փսիխոզի են հասցնում սեփական կառավարիչները իրենց սխալները քողարկելու ու ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար…

Ինձ համար զավեշտալի ա, երբ Նիկոլն ու իր թիմը փութաջանորեն ընտրական օրենսգիրք են ուզում փոխել ըստ իրենց` «ազատ ու արդար ընտրություններ» անցկացնելու համար: Համաշխարհային քաղաքական միտքը աքսիոմատիկ կերպով ապացուցել է, որ ազատ ու արդար ընտրության անցկացումը կախված է միմիայն մի բանից` այդ պահին առկա իշխանության կամքից: Դրա համար անգամ գեթ մի օրենք պետք չի, ընդամենը քաղաքական կամք: Սովետական սահմանադրությունը եղել է իր ժամանակների ամենաժողովրդավար սահմանադրությունը, բայց դա չէր խանգարում դրան լինել տոտալիտար երկիր, քանի որ բացակայում էր հենց այդ քաղաքական կամքը: Ու այս պարագայում, երբ ներկայիս իշխանությունները լծվել են ընտրական օրենսգրքի վերաձևակերպման սուրբ գործին`պատճառաբանելով, որ դրանից է կախված ազատ ընդրությունների անցկացումը, հասկանում ես, որ հիմա էլ սրանք են ուզում ընդամենը իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել, որպեսզի ամեն գնով ապահովեն իրենց մոնոպոլ հաղթանակը: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, որ ապագա ընտրություններում բացթողումները կրկին կհիմնավորվեն վատ օրենսգրքով, ոչ թե սեփական քաղաքական կամքի բացակայությամբ…

Եկեք մի բան էլ ասեմ ի պաշտպանություն Սաշիկի: Ուրեմն ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղյակ չի եղել, որ նրա զենք օրինական է, թե՝ ոչ: Այդ փաստն ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել և պարզվել է, որ զենքերն օրինական են: Դե հիմա այս պարագայում մի հատ կտռվեք, որ խոսքը գնում է հայ հասարակության չսիրված կերպարներից մեկի, Սաշիկի մասին ու պատկերացրեք թե խոսքը գնում է ասենք հենց ձեր մասին: Պատկերացրեք որ ձեզ կանգնացնում են, հրապարակային կերպով անհիմն չոքացնում են ավտոմեքենայի վրա, ինչը իր մեջ պարունակում է նվաստման էլեմենտներ, անհիմն կերպով տանում են ոստիկանություն (քանի որ վերջում պարզվում է որ ձեր մոտ ամեն ինչ օրինական է), հետո էլ ասում են դե լավ, հիմա կարող ես գնալ տուն: Վալերի Օսիպյանը իր բերանով խոստովանվում է, որ Սաշիկին բաժին տանելու ոչ մի հիմք չի եղել, քանի որ իրենք տեղյակ չեն եղել որ զենքը եղել է ապօրինի: Բա եթե տեղյակ չեք եղել, չեք ունեցել այդ կապակցությամբ հիմնավոր օպերատիվ տվյալ, հիմնավոր կասկած, բա որ ինչ եք մարդուն բերման ենթարկել: Այսինքն մարդը առանց որևէ հիմնավոր կասկածի բերման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ դա ընդամենը եղել է Օսիպյանի կամ իրեն այդ հրամանը տվողի քմահաճույքը:

93 թիվն էր, նոր էի տեղափոխվել Հայաստան, դե մանրից ծանոթանում էի հասարակական վիճակներին: Որտեղ ապրում էի, այդ քուչում մի հատ բիձա կար, սաղ օրը, կրուգլասուտոչնի վերջն հայհոյանքներով քրֆում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Հարցրեցի, որ ինչ՞: Ասեց, վախտին բեսամթ եմ սիրել…

դա լրիվ ուրիշ պատմություն է, պարզապես թաքցնում են Վազգենի կերպարը չարատավորելու համա,թեպետ վերջին երկու տարում ուշքի եկավ , բայց…………Լևոնին թույլ չէին տալիս որևէ որոշում կայացնի: Հիմա ,երբ Սերժը չկա, համոզված եմ , այդ ամբողջ իրական պատմությունը ջրի երես դուրս կգա

Դաշնակների ձեռը հայ ազգը լրիվ ա հոգեխանգարվելու: Հենց ուզում են քրֆել, մեկ էլ պարզվում ա որ հիմա էլ սիրելու վախտն ա, հենց ազգովի ուզում են սիրել, մեկ էլ պազրվում ա որ նորից քրֆել ա պետք: Մի երկու կռուգ էլ սենց որ ֆրցնեն սաղին, ազգը գժանոց կնկնի սրանց ձեռը..

Բարև ձեզ Արգիշտի, ի՞նչ եք կարծում հհկ-ի այսօրվա հայտարարության մասին, ի՞նչ զարգացումներ տեղի կունենան, կարելի՞ է ենթադրել, որ քոչիկը չի առաջադրվի:

Top