Ինձ համար զավեշտալի ա, երբ Նիկոլն ու իր թիմը փութաջանորեն ընտրական օրենսգիրք են ուզում փոխել ըստ իրենց` «ազատ ու արդար ընտրություններ» անցկացնելու համար: Համաշխարհային քաղաքական միտքը աքսիոմատիկ կերպով ապացուցել է, որ ազատ ու արդար ընտրության անցկացումը կախված է միմիայն մի բանից` այդ պահին առկա իշխանության կամքից: Դրա համար անգամ գեթ մի օրենք պետք չի, ընդամենը քաղաքական կամք: Սովետական սահմանադրությունը եղել է իր ժամանակների ամենաժողովրդավար սահմանադրությունը, բայց դա չէր խանգարում դրան լինել տոտալիտար երկիր, քանի որ բացակայում էր հենց այդ քաղաքական կամքը: Ու այս պարագայում, երբ ներկայիս իշխանությունները լծվել են ընտրական օրենսգրքի վերաձևակերպման սուրբ գործին`պատճառաբանելով, որ դրանից է կախված ազատ ընդրությունների անցկացումը, հասկանում ես, որ հիմա էլ սրանք են ուզում ընդամենը իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել, որպեսզի ամեն գնով ապահովեն իրենց մոնոպոլ հաղթանակը: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, որ ապագա ընտրություններում բացթողումները կրկին կհիմնավորվեն վատ օրենսգրքով, ոչ թե սեփական քաղաքական կամքի բացակայությամբ…

Եկեք մի բան էլ ասեմ ի պաշտպանություն Սաշիկի: Ուրեմն ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղյակ չի եղել, որ նրա զենք օրինական է, թե՝ ոչ: Այդ փաստն ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել և պարզվել է, որ զենքերն օրինական են: Դե հիմա այս պարագայում մի հատ կտռվեք, որ խոսքը գնում է հայ հասարակության չսիրված կերպարներից մեկի, Սաշիկի մասին ու պատկերացրեք թե խոսքը գնում է ասենք հենց ձեր մասին: Պատկերացրեք որ ձեզ կանգնացնում են, հրապարակային կերպով անհիմն չոքացնում են ավտոմեքենայի վրա, ինչը իր մեջ պարունակում է նվաստման էլեմենտներ, անհիմն կերպով տանում են ոստիկանություն (քանի որ վերջում պարզվում է որ ձեր մոտ ամեն ինչ օրինական է), հետո էլ ասում են դե լավ, հիմա կարող ես գնալ տուն: Վալերի Օսիպյանը իր բերանով խոստովանվում է, որ Սաշիկին բաժին տանելու ոչ մի հիմք չի եղել, քանի որ իրենք տեղյակ չեն եղել որ զենքը եղել է ապօրինի: Բա եթե տեղյակ չեք եղել, չեք ունեցել այդ կապակցությամբ հիմնավոր օպերատիվ տվյալ, հիմնավոր կասկած, բա որ ինչ եք մարդուն բերման ենթարկել: Այսինքն մարդը առանց որևէ հիմնավոր կասկածի բերման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ դա ընդամենը եղել է Օսիպյանի կամ իրեն այդ հրամանը տվողի քմահաճույքը:

Բայց զավեշտը շռնդալից շարունակվում ա: Ուրմեն հերիք չի Հանրապետականը միամիտ աչուկներ արած հայտարարում ա թե բա ինքը հալածյալ ընդդիմություն ա, հիմա էլ Նիկոլը իր բոյկոտի կոչերով ասում ա, թե բա մի հալածյալ ընդդիմություն էլ ես եմ:

Հանրապետականի մեսիջը հստակ էր՝ Սեդրակիչ, եթե ուզում ես առաջադրվել, ապա առաջադրվի քո կողմից ստեղծված Բարգավաճի կողմից: Եթե Գագիկ Կոլևեվիչը քեզ կառաջադրի, կպաշտապնենք քեզ, բայց եթե անգամ ինքը քեզ չի առաջադրի, մեզանից ինչ ես ուզում..

Աշխարհը տեսավ չէ, որ աշխարհի ամենապայքարիկ ու ժողովրդավար պետությունը Հայաստանն ա: Մնում ա Արևմուտքը այդ կուտը ուտի ու փող տա.

Մի բան ասեմ էլի: Մարդ պետք ա առնվազն մանկապարտեզի տարիքի լինի, որ հա զարմանա, թե ինչու ա ասենք Ռուսաստանը ռուս-թուրքական հարաբերություններում առաջնորդվում իր շահերով: Բա ում շահերով առաջնորդվի՞: Աշխարհում կ՞ա գեթ մեկ պետություն, որը իր շահը թողած այլոց շահերով ա առաջնորդվում: Կարդում ես որոշների մանկական բարբաջանքները, ու մտածում թե մարդիկ իրոք մանկամիտ են, թե հիմա տենց հայվանություններ տարածելու համար էլ են վճարում…

Էլ չի լինում կարդալ ես էժանագին պաթոսը: Ոնց, իրոք կային իդոտներ որ մտածում էին որ Ժիրայրը այս ռեժիմի կողմից չի դատապարտվելու՞: Չլինի սպասում էինք որ մի հատ էլ կարող ա պարգևատրելու են ու դափնիներով ճանապարհեն տուն: Համ ասում եք Հայաստանում ռեժիմ ա, համ տարակուսում թե այդ ոնց դատապարտեցին այդքան տարով: Անկեղծ ասած նման ռեժիմի պարագայում դեռ գոհ եղեք որ ցմահ չեն տվել: Կարային հանգիստ ցմահ տալ, ու հաստատ ոչինչ տեղի չէր ունենա…

Պատրաստ եմ տարատեսակ քաղաքական զանգուլակներին մատուցել քաղաքագիտական խորհդատվություններ, իհարկե պատշաճ գրավոր հարցման պարագայում…

Այնքան ա ասում, որ էլ չեմ զարմանա, եթե իմանամ, որ Հրանտ Բագրատյանը իրենց տան նկուղում արդեն մի քանի ատոմային ռումբ ա տաշել, սարքել…

Թերևս համատարած բնույթ է ստանում Սահմանադրությունը խախտելու երևույթը…Կամ այդ ինստիտուտն է իրեն սպառել…Մյուս կողմից էլ տրվել էին 10 պատվիրաններ… Հայկական, ինչպես նաև, ցանկացած բռնապետության դեպքում, երկրի բոլոր ռեսուրսները,սկսած օրենսդրությունից և վերջացրած կենդանի մարդկանց կյանքերով, օգտագործվում են ի օգուտ միայն այդ ռեժիմի շահերի: Ոչ մի զարմանք չի առաջացնում,հակառակը`օրինաչափություն է:

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ – 118

Արժեհամակարգային Վերելք միությունը ամեն տարի, փետրվարի 5-ին նշում է ազգային գործիչ Հայկ Ասատրյանի /1900-1956թթ/ ծննդյան օրը և շնորհում նրա անվան մրցանակներ անցած տարում ազգային ինքնակազմակերպման և ազգային ինքնաճանաչողության ասպարեզում նշանակալի աշխատանք կատարած հայորդիներին: Մրցանակի թեկնածուներին կարող եք նաև ինքներդ առաջարկել: Հատուկ պարզաբանում եմ` գնահատվելու են միմիայն 2017թվականին կատարված աշխատանքները:

Հայերով զարմանում ենք, որ Լեհական թիմին պարտուել ենք։ Այսինքն՝ հաւատում էինք որ նրանցից լա՞ւն ենք։ Քաղաքական կեանքից մի օրինակ. Լեհերը կիսագրագէտ էլեկտրիկին, ով հսկայ արհմիութեան՝ «սոլիդարնոստ»-ի ղեկավար էր դարձել (այն օրերի համար անհասկանալիօրէն) նրան աջակցեցին, առաջ մղեցին, նոյնիսկ նոբելեան մրցանակի հասցրին, յետոյ դարձրին

Top