Եկեք մի բան էլ ասեմ ի պաշտպանություն Սաշիկի: Ուրեմն ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղյակ չի եղել, որ նրա զենք օրինական է, թե՝ ոչ: Այդ փաստն ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել և պարզվել է, որ զենքերն օրինական են: Դե հիմա այս պարագայում մի հատ կտռվեք, որ խոսքը գնում է հայ հասարակության չսիրված կերպարներից մեկի, Սաշիկի մասին ու պատկերացրեք թե խոսքը գնում է ասենք հենց ձեր մասին: Պատկերացրեք որ ձեզ կանգնացնում են, հրապարակային կերպով անհիմն չոքացնում են ավտոմեքենայի վրա, ինչը իր մեջ պարունակում է նվաստման էլեմենտներ, անհիմն կերպով տանում են ոստիկանություն (քանի որ վերջում պարզվում է որ ձեր մոտ ամեն ինչ օրինական է), հետո էլ ասում են դե լավ, հիմա կարող ես գնալ տուն: Վալերի Օսիպյանը իր բերանով խոստովանվում է, որ Սաշիկին բաժին տանելու ոչ մի հիմք չի եղել, քանի որ իրենք տեղյակ չեն եղել որ զենքը եղել է ապօրինի: Բա եթե տեղյակ չեք եղել, չեք ունեցել այդ կապակցությամբ հիմնավոր օպերատիվ տվյալ, հիմնավոր կասկած, բա որ ինչ եք մարդուն բերման ենթարկել: Այսինքն մարդը առանց որևէ հիմնավոր կասկածի բերման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ դա ընդամենը եղել է Օսիպյանի կամ իրեն այդ հրամանը տվողի քմահաճույքը:

Բայց զավեշտը շռնդալից շարունակվում ա: Ուրմեն հերիք չի Հանրապետականը միամիտ աչուկներ արած հայտարարում ա թե բա ինքը հալածյալ ընդդիմություն ա, հիմա էլ Նիկոլը իր բոյկոտի կոչերով ասում ա, թե բա մի հալածյալ ընդդիմություն էլ ես եմ:

Հանրապետականի մեսիջը հստակ էր՝ Սեդրակիչ, եթե ուզում ես առաջադրվել, ապա առաջադրվի քո կողմից ստեղծված Բարգավաճի կողմից: Եթե Գագիկ Կոլևեվիչը քեզ կառաջադրի, կպաշտապնենք քեզ, բայց եթե անգամ ինքը քեզ չի առաջադրի, մեզանից ինչ ես ուզում..

Աշխարհը տեսավ չէ, որ աշխարհի ամենապայքարիկ ու ժողովրդավար պետությունը Հայաստանն ա: Մնում ա Արևմուտքը այդ կուտը ուտի ու փող տա.

Մի բան ասեմ էլի: Մարդ պետք ա առնվազն մանկապարտեզի տարիքի լինի, որ հա զարմանա, թե ինչու ա ասենք Ռուսաստանը ռուս-թուրքական հարաբերություններում առաջնորդվում իր շահերով: Բա ում շահերով առաջնորդվի՞: Աշխարհում կ՞ա գեթ մեկ պետություն, որը իր շահը թողած այլոց շահերով ա առաջնորդվում: Կարդում ես որոշների մանկական բարբաջանքները, ու մտածում թե մարդիկ իրոք մանկամիտ են, թե հիմա տենց հայվանություններ տարածելու համար էլ են վճարում…

Էլ չի լինում կարդալ ես էժանագին պաթոսը: Ոնց, իրոք կային իդոտներ որ մտածում էին որ Ժիրայրը այս ռեժիմի կողմից չի դատապարտվելու՞: Չլինի սպասում էինք որ մի հատ էլ կարող ա պարգևատրելու են ու դափնիներով ճանապարհեն տուն: Համ ասում եք Հայաստանում ռեժիմ ա, համ տարակուսում թե այդ ոնց դատապարտեցին այդքան տարով: Անկեղծ ասած նման ռեժիմի պարագայում դեռ գոհ եղեք որ ցմահ չեն տվել: Կարային հանգիստ ցմահ տալ, ու հաստատ ոչինչ տեղի չէր ունենա…

Պատրաստ եմ տարատեսակ քաղաքական զանգուլակներին մատուցել քաղաքագիտական խորհդատվություններ, իհարկե պատշաճ գրավոր հարցման պարագայում…

Այնքան ա ասում, որ էլ չեմ զարմանա, եթե իմանամ, որ Հրանտ Բագրատյանը իրենց տան նկուղում արդեն մի քանի ատոմային ռումբ ա տաշել, սարքել…

Թերևս համատարած բնույթ է ստանում Սահմանադրությունը խախտելու երևույթը…Կամ այդ ինստիտուտն է իրեն սպառել…Մյուս կողմից էլ տրվել էին 10 պատվիրաններ… Հայկական, ինչպես նաև, ցանկացած բռնապետության դեպքում, երկրի բոլոր ռեսուրսները,սկսած օրենսդրությունից և վերջացրած կենդանի մարդկանց կյանքերով, օգտագործվում են ի օգուտ միայն այդ ռեժիմի շահերի: Ոչ մի զարմանք չի առաջացնում,հակառակը`օրինաչափություն է:

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ – 118

Արժեհամակարգային Վերելք միությունը ամեն տարի, փետրվարի 5-ին նշում է ազգային գործիչ Հայկ Ասատրյանի /1900-1956թթ/ ծննդյան օրը և շնորհում նրա անվան մրցանակներ անցած տարում ազգային ինքնակազմակերպման և ազգային ինքնաճանաչողության ասպարեզում նշանակալի աշխատանք կատարած հայորդիներին: Մրցանակի թեկնածուներին կարող եք նաև ինքներդ առաջարկել: Հատուկ պարզաբանում եմ` գնահատվելու են միմիայն 2017թվականին կատարված աշխատանքները:

Հայերով զարմանում ենք, որ Լեհական թիմին պարտուել ենք։ Այսինքն՝ հաւատում էինք որ նրանցից լա՞ւն ենք։ Քաղաքական կեանքից մի օրինակ. Լեհերը կիսագրագէտ էլեկտրիկին, ով հսկայ արհմիութեան՝ «սոլիդարնոստ»-ի ղեկավար էր դարձել (այն օրերի համար անհասկանալիօրէն) նրան աջակցեցին, առաջ մղեցին, նոյնիսկ նոբելեան մրցանակի հասցրին, յետոյ դարձրին

Իմ համար այս պահին ամենացավալին այն ա, որ չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը ընդունակ լինի՝ ունենա կամք և ռեսուրս տապալելու այս ռեժիմը, վերցնել իշխանություն և ունենա ռեֆորմների հստակ ծրագիր, թե ոնց ա երկիրը դուրս բերելու այս տնտեսական և քաղաքական փոսից: Հենց այդ պատճառով էլ որևէ ցանկություն չկա մասնակցելու ռեժիմի և նրանից 5-7

Top